ԼՐԱԲԵՐ ՄԱՍ III

Լրաբեր

N:3

2019

46 views

Ժողովածուն ընդգրկում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների, գիտաշխատողների, ասպիրանտների և ուսանողների գիտական աշխատանքները: Հոդվածներն առնչվում են համալսարանի կրթական և գիտատեխնոլոգիական գործունեության բոլոր ոլորտներին և գրախոսված են:

Headings

  • մակրոքաղաքականություն

  • միկրոքաղաքականություն:

  • քաղաքական գործընթաց

  • քաղաքական դիտարկում

  • քաղաքական կանխատեսում

  • քաղաքական վերլուծություն

Դիտարկվում է քաղաքական գիտության կարևոր հասկացություններից մեկը, ինչպիսին քաղաքական կանխատեսումն է: Անդրադարձ է կատարվում դրա պրակտիկ կիրարկմանը, առանձնահատկություններին, սկզբունքներին ու մեթոդներին, և հիմնավորվում դրա դերակատարությունը քաղաքական գործընթացների ժամանակ:

  • Ամերիկայի մասնաճյուղ

  • անդամավճար

  • արևմտահայերի ազատագրում

  • Կենտրոնական վարչություն

  • հանգանակություն։

  • որոշում

  • Օսմանյան կայսրություն

Հայ քաղաքական կուսակցություներից Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը 1908-1914 թթ. ինչ-ինչ քայլեր ձեռնարկեց արևմտահայերի շահերի պաշտպանության համար: Կուսակցության մասնաճյուղերից ամերիկյան մասնաճյուղը նույնպես ընդունեց մի շարք շրջաբերականներ, որոշումներ այդ ժամանակաշրջանում հայության առջև դրված խնդիրը լուծելու ուղղությամբ: Սակայն այդ որոշումները այդպես էլ գործողության չեն վերաճել: Ամերիկյան մանաճյուղի գործունեության ժամանակի ընտրությունը մեր կողմից պատահական չէ, ժամանակ, որին հաջորդեց երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը: Ուստի կարևորվել է մասնաճյուղի այս շրջանի գործունեության գնահատումը:

  • անարդյունավետ կառավարում

  • անօրինական հարստացում

  • բիզնես

  • լեգալ տնտեսություն

  • կոռուպցիա

  • մասնավոր սեփականություն

  • շուկայական հարաբերություններ։

  • սահմանային գոտի

  • ստվերային տնտեսություն

  • տնտեսական շահեր

Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի՝ որպես սոցիալ-տնտեսական երևույթի բնույթին և բովանդակությանը։ Վերլուծության են ենթարկվել կոռուպցիայի տնտեսական էությունը, անմիջական կապը սեփականության ձևերի և բաշխման հարաբերությունների հետ։ Կոռուպցիան ազդում է ռեսուրսների արտադրության և վերաբաշխման բոլոր փուլերի վրա, խախտում է տնտեսական համակարգերի ամբողջականությունը։ Այս առումով անհրաժեշտություն է դառնում կոռուպցիայի հակազդման մեխանիզմների կիրառումը կառավարման իրավական, կառուցվածքային և արժեքային հարթություններում։

  • foreign policy

  • geopolitical risks

  • Hamas

  • Israeli-Palestinian conflict

  • Palestinian National Authority

  • President Trump.

  • September 11

  • U.S. policy

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սկսվել է քսաներորդ դարի սկզբին և շարունակում է մնալ տարածաշրջանի բարդ խնդիրներից մեկը: Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական պատճառները նպաստել են հակամարտության բնույթի ձևափոխմանը։ Չնայած բոլոր փոփոխություններին՝ այս հակամարտությունն առայսօր չի հանգուցալուծվել:Այսօր կրոնը հակամարտության առանցքային ուժ է դարձել, իսկ իսրայելապաղեստինյան հակամարտությունը՝ գրեթե անլուծելի: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում աշխարհաքաղաքական կառուցվածքը զգալիորեն փոխվել է, երբ ԱՄՆ-ը սկսել է հանդես գալ որպես համաշխարհային դերակատար:ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ իր մոտեցումն է դրսևորել իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ: Փաստերը վկայում են, որ ԱՄՆ –ի քաղաքականությունը ավելի կողմնակալ է, քան՝ հավասարակշռված: Նախագահ Թրամփի դեպքում մոտեցումները հստակ ընդգծված են կողմնակալությամբ Իսրայելի նկատմամբ, որոնք կարող են ունենալ անկախատեսելի աշխարհաքաղաքական հետևանքներ: 2017 դեկտեմբերը եղավ վճռորոշ պահը, երբ Դոնալդ Թրամփը որոշեց ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ իր գործողությունները մեկնաբանելով որպես հակամարտության կարգավորման նոր մոտեցում: Սակայն այս որոշումը առաջացրեց պաղեստինցիների զայրույթը և աշխարհի բացասական արձագանքը: Առաջին անգամ նկատվեց ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մեկուսացումը: Ավելին, այդ որոշումը շատ վտանգավոր է, հատկապես այսօր՝ Եվրոպա փախստականների ներհոսքից հետո, որտեղ հակասեմիտական տրամադրությունները աճում են, և նման անհեռատես որոշումը միայն բարդացնում է իրավիճակը:

  • heroes

  • ideals

  • identity

  • national history

  • national pride.

  • society

  • state

  • sustainable development

  • war

Հերոսներն ունեն կարևոր դերակատարում յուրաքանչյուր պետության կայուն զարգացման գործընթացում: Ժամանակները և հերոսները փոխվում են, բայց մարդիկ հակված են միշտ ունենալու իդեալներ և հերոսներ: Հերոսների շնորհիվ հասարակությունը ձևավորում է իր իդեալները, նրանց շնորհիվ ևս խթանվում են երկրի կայուն զարգացման գործընթացները: Ազգային գիտակցության ամրապնդման համար պետությանը անհրաժեշտ են ինչպես անցյալի, այնպես էլ մեր ժամանակի հերոսներ: Բացի պատերազմի հերոսներից, քաղաքացիական հերոսները նույնպես արժանի են ուշադրության: Սակայն լինում են դեպքեր, երբ պետությունը, հետապնդելով իր հետաքրքրությունները և շահերը, արհեստականորեն հերոսացնում է մի անձի, ով իրական հերոս չէ, օրինակ, Ադրբեջանի կողմից երրորդ երկրում ադրբեջանցի զինվորի` հայ զինվորին քնած ժամանակ գլխատումը որպես հերոսական քայլ դիտելը: Ազգային գիտակցության ամրապնդման համար պետությունը պետք է պահպանի և՛ հին, և՛ նոր հերոսներին: Սակայն երբ քաղաքական համակարգում գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում, որոշ հերոսներ անտեսվում են, նույնիսկ դառնում հակահերոսներ: Երբ Հայաստանն անկախ չէր, մեր ազգային հին հերոսները ենթարկվել էին մոռացության: Այսօր վերականգնվել են ազգային հին հերոսների անունները, և հայ ազգը նրանցով հպարտանում է:

  • արժանապատվություն

  • ինքնաճանաչողություն

  • ինքնանվաճում

  • ցեղաճանաչում:

Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ փորձ է արվում դիտարկելու Գարեգին Նժդեհի ինքնաճանաչողության առանձնահատկությունները և վերջինիս դերը ազգաճանաչողության հարցում:

  • նորագույն տեխնոլոգիաներ

  • ուսումնական գրականություն

  • տերմինաբանության կանոնակարգում։

  • տերմինակերտում

  • փոխառություն

  • օտարաբանություն

  • օտարագիր տերմիններ

Դիտարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների տերմինաբանության արդի փուլի զարգացման որոշ առանձնահատկություններ։ Վերջին տասնամյակներում հայ իրականության մեջ զարգացած գիտության այս բնագավառի տերմինների գործածությունը ուսումնական գրականության մեջ միշտ չէ, որ կանոնակարգված է, դրանց՝ հիմնականում նորմավորված բառարաններում ամրագրված չլինելու պատճառով։ Կատարվել են որոշ երաշխավորություններ՝ ի նպաստ գիտատեխնիկական նորագույն տերմինաբանության կանոնակարգման։

  • գրիչ (ձեռագիր ընդօրինակող):

  • հիշատակարան

  • ձեռագիր

  • փոխառություն

  • օտար բառեր

Քննության են առնվել հայերեն ձեռագրերի՝ 14-րդ դարի հիշատակարաններում արձանագրված օտար ծագման այն բառերը, որոնց օտար լինելը գիտակցվում է հայերենի զարգացման բոլոր փուլերում:

  • բարդ ստորադասական նախադասություն

  • խնդրային ստորադասություն

  • կապակցման եղանակներ

  • հնչերանգ։

  • շարահարական կառույցներ

Շարահարությամբ կապակցված խնդրային ստորադասական նախադասությունները, որոնք առավելապես բնորոշ են խոսակցական լեզվին, իրենց արտահայտությունն են գտել գեղարվեստական խոսքում՝ սկսած 20-րդ դարի 50-60-ական թվականներից։ Նշված շրջանի արձակից բերված օրինակների վերլուծությունը տեսանելի է դարձնում նմանատիպ կառույցների իմաստաքերականական առանձնահատկությունները և կարող է նպաստել արդի հայերենում դրանց նորովի դրսևորումների ուսումնասիրությանը։

  • բառակապակցություն

  • գերադաս անդամ

  • լրացում:

  • ծավալում

Դիտարկվում են գոյականական բառակապակցություններն այլ խոսքի մասերով ծավալելու դեպքում բանավոր խոսքում ի հայտ եկող աղավաղումները և դրանցից խուսափելու ուղիները:

  • առանձնահատկություն

  • բառացի

  • դարձվածք

  • եղանակ

  • թարգմանություն

  • համարժեք

  • նկարագրական:

  • պատճենում

Դիտարկվում են գեղարվեստական թարգմանության առանձնահատկությունները հայերենի, ռուսերենի և անգլերենի՝ մարմնի մասերի անվանումներով ձևավորված դարձվածքների փաստական նյութի հիման վրա: Ներկայացվում են դարձվածքների թարգմանության հիմնական եղանակները և համարժեք դարձվածքների տեսակները, ինչպես նաև թարգմանչին ներկայացվող պահանջները՝ գրագետ և բարձրարժեք թարգմանություն կատարելու համար:

  • անհայտ ծագման արմատներ

  • առաջնալեզվային բաղաձայններ

  • ծագումնաբանական փնջեր

  • հնդեվրոպական լեզուներ

  • ֆիննաուգրական լեզուներ:

Հայերենի՝ առաջնալեզվային բաղաձայնների հերթագայությամբ մի շարք արմատների ստուգաբանական վերլուծությունը ծագումնաբանական փնջերով հնարավորություն է ընձեռում ստուգաբանելու հայերենի անհայտ ծագման բազմաթիվ արմատներ: Ներկա աշխատանքում ներկայացված են այդ արմատներից մի քանիսը՝ հնդեվրոպական և ֆիննաուգրական լեզուների համարժեքներով:

  • էվֆեմիզմ:

  • համեմատություն

  • շրջասություն

  • ոճական և արտահայտչական միջոցներ

  • չափազանցություն

  • փոխաբերություն

  • օքսիմորոն

Դիտարկված են հայերենում, ռուսերենում, անգլերենում հանդիպող բնության երևույթ և առարկա անվանող բաղադրիչներով դարձվածային միավորների ձևավորման ոճա-արտահայտչական միջոցները: Ներկայացված են պատկերավորության միջոցների ընդհանրություններն ու տարբերությունները դիտարկվող լեզուներում:

  • ակադեմիական գրավոր խոսք

  • կապակցվածություն

  • սեղմություն:

  • վերացարկվածություն

  • օբյեկտիվություն

Անդրադարձ է կատարվում անգլերենի գիտական գրավոր խոսքին հատուկ այնպիսի բովանդակային հատկանիշներին, ինչպիսիք են նյութի հաջորդական և կապակցված շարադրանքը, վերացարկվածությունը, ճշգրտությունը, օբյեկտիվությունը և հակիրճությունը:

  • գործարար և պրոֆեսիոնալ շփման լեզու

  • կոնկրետ իրավիճակների մեթոդ (case study)

  • հաղորդակցական իրազեկություն

  • հաղորդակցման նպատակ:

  • մասնագիտական կողմնորոշմամբ կրթություն

Քննվում են կոնկրետ իրավիճակների մեթոդի կիրառման պրոբլեմներն անգլերեն լեզվի գործարար և պրոֆեսիոնալ շփման և ուսուցման ժամանակ: Մեթոդի հիմքում ընկած է բիզնես աշխարհի արդիական, խնդրահարույց իրավիճակների որը պահանջում է վերլուծություն քննարկման միջոցով: Վերլուծվում են case study մեթոդի կիրառման առավելություններն ու դժվարությունները: Մեթոդը նպատակահարմար է օգտագործել ապագա մասնագետների հաղորդակցական, լեզվական, առարկայական, մեթոդական և սոցիալլեզվաբանական իրազեկությունների զարգացման տեսանկյունից:

  • абсолютный

  • контрастивный.

  • относительный

  • свойство

  • структура

  • учебный перевод

  • эквивалентность

Փորձ է արվում որոշարկելու ուսումնական տեքստի առանձնահատկույուննեը և ընկալման դժվարությունները հայկական լսարանում, ուսումնական թարգմանության դերը և գործառույթները՝ ելնելով դասավանդման հիմնարար մեթոդական աշխատանքների դրույթներից՝ ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման վերաբերյալ, ինչպես և այդ բնագավառում նոր, մասնավորապես, տեքստի կառուցման լեզվաբանական և հոգելեզվաբանական ուղղություններից։

  • արդիական:

  • գովազդ

  • երևակայություն

  • հիշողություն

Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթի օրինակով քննվում են հեղինակի պատկերացումները ստի տարբեր մակարդակների, դրանց գեղարվեստականացման և արդիականության հետ ունեցած կապի խնդիրները:

  • заключенный

  • инакомыслие

  • искусство

  • культура

  • обсуждение

  • общественный просмотр

  • свобода

  • Советский Союз

  • стихотворение.

  • творчество

  • тюрьма

Անցյալ դարի 60-70-ական թթ․Խորհրդային Միությունում շարունակում էին հետապնդել և պատժել ազատատենչ գաղափարներով տոգորված մտավորականներին; Այդ թվականներին իրենց ազատախոհությամբ աչքի էին ընկնում Ս․Ի․ Փարաջանովը և Վ․Ս․ Վիսոցկին: Ի տարբերություն Վ․Ս․ Վիսոցկու, որը բարձրագույն ղեկավարության (Լ․Ի․ Բրեժնև) հովանու ներքո էր գտնվում և չէր պատժվում իր ազատամիտ գաղափարների համար, Ս․Ի․Փարաջանովը հետապնդվում է և 4 տարուց ավելի անցկացնում է բանտերում: Իր ստեղծագործություններում՝«Նռան գույնը», «Կոլաժներ», «Սայաթ-Նովա», մետաֆորիկ ձևով արտահայտում է իր ազատատենչ գաղափարները:

  • թիմային աշխատանք

  • ինժեներական կրթություն

  • ինովացիա

  • ձեռնարկատիրություն

  • միջազգային փորձ:

  • ստեղծարարություն

Դիտարկվել է ինժեներական կրթության մեջ ինովացիոն և ձեռնարկատիրական բաղադրիչների դերն ու կարևորությունը: Քննարկվել են ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստման գործում նշված բաղադրիչների առկայության անհրաժեշտության և կարևորության հարցերը: Ներկայացվել է Erasmus+ InnoCENS «Ինովացիոն կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների ընդլայնումը ճարտարագիտական կրթության մեջ» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները: Արդյունքները հստակ արտացոլում են առկա պատկերը և ընդգրկում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ գործատու-համալսարան-ուսանող:

  • ժամանակակից ուսուցման տեխնոլոգիաներ

  • միջառարկայական ուսուցում:

  • նորարարական կարողություններ

  • նորարարական մանկավարժություն

  • ուսումնամանկավարժական ձևավորում

Դիտարկվում են նորարարական մանկավարժության էությունը և առանձնահատկությունները, նորարարական կարողությունները մանկավարժության տեսանկյունից, նորարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները ուսուցման գործընթացում:

  • դիդակտիկա

  • մանկավարժական գործունեություն

  • ուսուցման մեթոդներ

  • ուսուցում

  • սկզբունքներ

  • սկզբունքների և մեթոդների համադրություններ։

Դիտարկվում է մանկավարժական գործունեության կարևորագույն բաղադրամասերի՝ դիդատիկայի սկզբունքների և ուսուցման մեթոդների փոխներգործուն համադրման խնդիրը։ Սկզբունքների և մեթոդների ներկայացվող զուգադրությունները կարող են ապահովել առավել արդյունավետություն ուսուցման գործընթացում։

  • ինքնուսուցում

  • նպատակադիր և նպատակահարույց ուսուցում:

  • պրոբլեմային ուսուցում

Ներկայացվում է պրոբլեմային ուսուցման էությունը, նրա կարևորությունը ժամանակակից կրթական համակարգում: Հիմնավորվում է դասավանդման ավանդական մեթոդների մեջ ու դրանց զուգահեռ նրա շարունակաբար գործածությունը՝ իր նոր բաղադրատարրերով:

  • 10-սանդղականոց համակարգ:

  • բնակչություն

  • նորմեր

  • ֆիզիկական պատրաստության գնահատում

Վերլուծվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված 6 - 60 տարեկան բնակչության ֆիզիկական պատրաստության գնահատման 10-սանդղականոց համակարգի նախագիծը: Բնակչության ֆիզիկական պատրաստության գնահատման նորմերը համապատասխանում են տարիքային խմբերին և ապահովում դրանց գնահատման փոխկապակցվածությունը: Նախագծի հեղինակները ներկայացրել են տարիների ընթացքում կուտակված և գիտականորեն հիմնավորված համակարգ: Համակարգի փորձարկումը վկայում է, որ այն համապատասխանում է բնակչության ֆիզիկական պատրաստության և գնահատման բարելավմանը և պետք է ստանա օրենքի ուժ:

Council

Խմբագրական խորհուրդ. Ո.Զ. Մարուխյան (նախագահ), Ա.Խ. Գրիգորյան (նախագահի տեղակալ), Ս.Գ. Աղբալյան, Ա.Գ. Ավետիսյան, Կ.Ս. Արզումանյան, Մ.Ք. Բաղդասարյան, Ն.Ք. Բաղդասարյան, Ս.Պ. Դավթյան, Վ.Ս. Զաքարյան, Ա.Մ. Հարությունյան (քարտուղար), Վ.Շ. Մելիքյան, Յու.Լ. Սարգսյան Խմբագիրներ` Հ.Ց. Պետրոսյան Ժ.Ս. Սեյրանյան Հ.Զ. Ղազարյան