Լրաբեր Մաս III

Լրաբեր

N:3

2018

150 views

Ժողովածուն ընդգրկում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասա­խոս­ների, գիտաշխատողների, ասպիրանտների և ուսանողների, ինչպես նաև այլ կազմա­կեր­պու­թյունների մասնագետների գիտական աշխատանքները: Հոդվածներն ընդգրկում են համալսարանի կրթական և գիտատեխնոլոգիական գործունեության բոլոր ոլորտները և գրախոսված են:

Headings

  • կոմպենսացում

  • մանրացման գործըն¬թաց:

  • ռեակտիվ հզորություն

Դիտարկվել է հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացում տար­բե­ր հզորություններով սինքրոն շարժիչների ռեակտիվ հզորության կոմպենսացման հնա­րավորությունների օգտագործումը: Ուսումնասիրվել են շարժիչների ռեակտիվ հզորու­թյուն­ների գեներացման ժամանակ առաջացող հզորության ակտիվ կորուստների փոփո­խու­թյունները՝ կախված բեռից, հանքաքարի լցման աստիճանից և աղացի թմբուկի պտտմ­ա­ն հարաբերական արագությունից:

  • արևային ֆոտոէլեկտրական սարք

  • բարձ¬ր¬ար¬դ¬յու¬նավետ

  • ինքնավար

  • կասկադային ֆոտոկերպափոխիչ։

  • ֆրենելային խտարարներով

Մշակվել է արևի շարժմանը երկու առանցքներով հետևող, ֆրենելային խտա­րար­նե­րով, ինքնավար աշխատող կամ ցանցին միացված արևային բարձրարդյունավետ ֆո­տո­էլեկտրական սարք, որը թեթև է, էժան և հուսալի։ Արևային էներգետիկայի բնա­գա­վառի համար հաշվարկված սարքը հնարավոր փոքր մակերեսի վրա արտադրում է հնա­րա­վորինս մեծ էներգիա և կարող է տեղադրվել ցանկացած վայրում։

  • էլեկտրաբանեցում

  • կա¬ռա¬վարման համակարգ:

  • միկրոքոնթրոլեր

  • ջարդիչ

  • տվիչ

Մշակված են այտավոր ջարդիչի ասինքրոն էլեկտրաբանեցման ֆունկցիոնալ և միկրոքոնթրոլերային կառավարման համակարգերը։ Համակարգերը ներառում են տվիչ­ներ, որոնք վերահսկում են ջարդիչ մտնող և ելքային ջարդվող նյութի զանգվածները, նյու­թը մատուցող կոնվեյերի արագությունը, հենարանների ջերմաստիճանը և մուտքային զետեղարանների գերբեռնումը։ Կառավարման համակարգն իրագործված է ATMEL ըն­կե­րության ATMEGA 128 միկրոքոնթրոլերի հիման վրա։

  • բացահայտ բևեռներով սինքրոն մեքենա:

  • հիդրոգեներատոր

  • վեկտորական դիագրամ

  • տրանսֆորմատոր

  • փոխարինման սխե¬մ¬ա

Ուսումնասիրվել են բացահայտ բևեռներով սինքրոն գեներատորի` գրակա­նութ­յա­ն մեջ առկա փոխարինման սխեմաները: Արդյունքում` ընտրվել է փոխարինման սխեմա, որը մշակվել, լրացվել է: Վերջինս հնարավորություն է տալիս հետազոտել հիդրոգենե­րա­տորի աշխատանքային ռեժիմները: Ընտրված փոխարինման սխեմայի հիման վրա մշակ­վել է հիդրոգեներատոր-տանսֆորմատոր համակարգի փոխարինման սխեման, և կառուց­վել է վեկտորական դիագրամը:

  • гидротурбина

  • малые гидроэлектростанции

  • напор воды

  • расход воды.

  • технико-экономические показа¬тели

Ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության լեռնային գետերի ջրային ռե­սուրսների էներգիայի կերպափոխման հարցերը: Ներկայացված է Հայաստանի ջրային ռեսուրսների վերլուծությունը, ուսումնասիրված են տարբեր տիպի հիդրոտուրբինների կի­րառման հարցերը, որոնք հնարավորություն են տալիս մեծացնելու փոքր հիդրոէլեկտ­րա­կայանների էներգետիկական պոտենցիալը և ամբողջ համալիրի տեխնիկատնտե­սա­կան ցուցանիշները:

  • կառավարման ալգորիթմ

  • միկ¬րո¬քոնթրոլեր։

  • շարժման փուլեր

  • վերելակ

Դիտարկվում է արագային վերելակի միկրոքոնթրոլերային կառավարման համա­կա­րգ։ Աշխատանքային կանոնավոր ռեժիմներում կառավարումն իրականացվում է առ­ա­վելագույն արագացման թույլատերլի արժեքներով։

  • էներգիայի վերականգնվող աղբյուրներ

  • ուղիղ և ցրված ճառագայթում

  • վակուումային խողո¬վա¬կ

  • օպտիկական և ջերմային կորուստներ:

Հետազոտվել է արևային ջրատաքացուցիչների աշխատանքը Երևանի բնակլիմա­յ­ա­կան պայմաններում: Հաշվարկվել են արևային ջրատաքացուցիչների օ.գ.գ.-ն և կլան­վա­ծ օգտակար էներգիան՝ ըստ ամիսների: Ստացված տվյալները Երևանի պայմաններում ու­ն­ե­ն տիպարային բնույթ:

  • էներ¬գա¬արդյու-նավետություն

  • էներգախնայողություն:

  • մակե¬րևութային կոնդենսատոր

  • շոգետուրբինային տեղա¬կա¬յա¬ն¬ք

  • ջերմային էլեկտրակայան

  • տեխնիկական ջրամատակարաման համակարգ

Աշխատանքում կատարված է կոնդենսացիոն շոգետուրբինային տեղա­կայան­ք­նե­րո­վ կահավորված ՋԷԿ- երի մակերևութային կոնդենսատորների համադրական վե­ր­լու­ծու­թյուն էներգախնայողության տեսանկյունից: Մասնավորապես, դիտարկված են կոն­դեն­սատորների շահագործման և կառուցվածքային բնութագրերի լավարկման, կոն­դեն­սա­տորում հովացնող ջրի ծախսի և շրջանառության պոմպերի վրա ծախսված էներգիայի չափի փոփոխության հետ կապված հարցադրումները՝ էներգախնայողության հնարավոր բարձրացման տեսանկյունից:

  • ազոտի սրսկ¬մ¬ա¬ն համակարգ

  • ծանր վթար

  • ՋՋԷՌ-440

  • ջրածնային վտանգ

  • սպրինկլերային համակարգ:

  • ֆիլտրացված օդափոխման համակարգ

Որոշվել են հնարավոր ծանր վթարի դեպքում ՋՋԷՌ-440 ռեակտորով էներգա­բլո­կում թթվածնի կուտակման և ջրածնի վտանգավոր այրման տեսանկյունից առավել հա­վա­նական ծավալները: Առավել վտանգավոր ծավալի համար առաջարկվել է ջրածնային վտանգի մեղմման այլընտրանքային մեթոդիկա՝ հիմնված միջավայրի կանխամտածված արտանետման և ազոտի սրսկման եղանակով թթվածնի քանակության նվազեցման վր­ա:

  • ԱԷԿ

  • մաթեմատիկական մոդել:

  • ՇՏ

  • ռեակտոր

  • սկզբունքային սխեմա

  • փոխանցման ֆունկցիա

Նկարագրված  են ՋՋԷՌ ռեակտորներով ատոմային էլեկտրակայաններում (ԱԷԿ) ռեակտորի և շոգետուրբինի (ՇՏ) կարգավորման համակարգերի մաթեմատիկական մո­դել­ները: Դիտարկվել  է  ռեակտորի և ՇՏ կարգավորման համակարգերի  կայո­ւ­նու­թյու­ն­ը:

  • աբսորբցիոն սառնարանային մեքենա:

  • էներգաարդյունա¬վետո¬ւ¬թյո¬ւն

  • կոգեներացիա

  • ջերմային պոմպ

Հետազոտվել են ՋԷԿ-ի սխեմայում ջերմային տրանսֆորմատորների ներդրման առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ կենտրոնացված ջերմամատա­կա­տար­ման հիման վրա ցրտամատակարարման իրականացումը: Համեմատվել է ջերմային բեռնվածքի աճի դեպքում ՋԷԿ-ում աբսորբցիոն և շոգեկոմպրեսորային ջերմային պո­մ­պե­րով հավելյալ ջերմային էներգիա արտադրելու արդյունավետությունը:

  • երկրաջերմային աղբյուր

  • ջեռուցում և օդափոխություն

  • ջերմային պոմպ

  • ֆանկոյլ:

Իրականացվել է շինությունների ջեռուցման և կոնդիցիոնացման համար գրունտի ջերմային էներգիայի օգտագործման հնարավորությունների ուսումնասիրություն: Կա­տար­վել է այդ նպատակով շահագործվող ջերմային պոմպերի սկզբունքային սխե­մաների վերլուծություն և արդյունավետության համեմատում ավանդական ջերմագեներատոր­ների հետ:

  • ազատանականացում

  • բնական մենաշնորհ։

  • էլեկտրա¬էներ¬գե¬տիկական համակարգի գործունեություն

  • էլեկտրաէներգե¬տիկա

  • էլեկտրակայան

  • հաշվեկշռման շուկա

  • շուկայի օպերատոր

  • օր առաջ շուկա (ՕԱՇ)

ՈՒսումնասիրվել է էլեկտրաէներգետիկական ոլորտի ազատականացման միջազ­գային փորձը, և կատարվել Էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելների գոր­ծու­նեության վերլուծություն։ Առանձնացվել են բազային մոդելները, ինչպես նաև իրա­կանացվել է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործըն­թացի առավելությունների և թերությունների վերլուծություն։

  • դրամական հոսքեր:

  • էներգետիկա

  • կապիտալի կառուցվածք

  • ֆինանսական վեր¬լուծություն

  • ֆոտովոլտային կայաններ

Վերջին տարիներին արևային էներգետիկան գտնվում է կտրուկ զար­գացման փու­լում, և ներդրումներն այդ ոլորտում զգալիորեն աճում են: Ներդրումային ծրագրերի ֆի­նանսական գնահատման և ներդրումային որոշ­ման համար անհրաժեշտ է կատարել ծրագրի ֆինանսական վերլու­ծություն` հաշվի առնելով դրամական հոսքերը և կա­պի­տալի կառուցվածքը (վարկ/սեփական ներդրումներ հարաբերություն): Ուսումնասիրվել է ֆոտո­վոլտային կայանների համար դիսկոնտավորված դրամական հոսքերի մեթոդը՝ «Մասրիկ-1» ֆոտովոլտային կայանի օրինակով, և գնահատվել է ծրագրի ներդրումային գրավչությունը:

  • ազա¬տա¬կանացում

  • բալանսավորման շուկա

  • էլեկտրաէներգետիկա

  • համակարգային շուկայի օպերատոր

  • մատակարար

  • սպառող։

  • օր առաջ շուկա (ՕԱՇ)

ՈՒսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապե­տու­թյան էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկաների կառուցվածքային առանձնահատ­կությունները: Նման իրողությունների հաշվի առնելը հնարավորություն կընձեռի Հայաս­տանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական ազատականաց­ված(մրցակցային) մե­ծածախ շուկայի նոր մոդելի ներդրման փուլում կատարել ավելի մեղմ անցում:

  • альтер¬нативное топливо.

  • переработка полимеров

  • пиролиз

  • утилизация отходов

Առաջարկված է պիրոլիզով վառելիքի ստացման տեխնոլոգիա շրջակա միջա­վայ­ր­ի համար վտանգ ներկայացնող այնպիսի թափոններից, ինչպիսիք են պլաստիկ շշերի, փա­թեթների մնացուկները, բժշկական թափոնները և այլն: Պիրոլիզի ռեակցիան իրա­կա­նաց­վել է մթնոլորտային ճնշման տակ 350…600 °С-ում: Պիրոլիզի արդյունքում ստա­ց­վում են բարդ կառուցվածքով ածխաջրածնային խառնուրդների տարբեր ֆրակցիաներ, որոնք պիտանի են որպես վառելիք այրման համար:

  • առկայություն:

  • արդյունավետ

  • ճշգրիտ

  • մալաթիոն

  • մասս-սպեկտրաչափական մեթոդ

  • ջրային մի¬ջ¬ա¬վայր

Աշխատանքի նպատակն է մասս-սպեկտրաչափական մեթոդով որոշել մալա­թիո­ն­ի առկայությունը ջրային միջավայրերում: Նշված մեթոդն ապահովում է այնպիսի փոր­ձար­կ­ման արդյունքներ, որոնցով կարելի է ճշգրիտ և արդյունավետ որոշել ցածր կոնցենտ­րա­ցիաներով ջրային լուծույթներում մալաթիոնի առկայությունը:

  • кинетика фотоокисления

  • кислородный барьер.

  • магнетронное напыление

  • старение поли¬м嬬ров

  • тонкие покрытия

Բարձր ճնշմամբ պոլիէթիլենային թաղանթների (ԲՃՊԷթ) լուսապաշտպանու­թյուն­ը կատարվել է մակերևույթի նվազեցված ՈՒՄ թափանցմամբ և թթվածնի բարձր անցու­նա­կությամբ օժտված ZnO նուրբ պաշտպանիչ ծածկույթներով (ՆՊԾ) պատման միջոցով: Այս պոլիմերային նյութերի լուսաօքսիդացման կինետիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծերացման դանդաղումը պայմանավորված է ընկճված լուսահարուցմամբ:

  • անլու¬ծել¬ի անոդ

  • անոդային խարամ

  • բևեռացում:

  • էլեկտրոլիզ

  • թափոն

  • կատոդ

  • պոտենցիալ

Ուսումնասիրվել է պղնձի և կապարի արտադրության թափոններից բիսմութի ստա­ց­ման էլեկտրաքիմիական գործընթացը: Ընտրվել են էլեկտրոլիտի լուծույթի բաղադրու­թյունը և էլեկտրոլիզի ռեժիմի լավարկային պայմանները: Որոշվել են ստացված արգա­սիքի մաքրության աստիճանը և դրա գործնական կիրառման հնարավորությունները:

  • ադսորբում

  • բնական ցեոլիտ

  • հոսքաջրեր

  • մալաթիոն

  • մոդելավորում

  • տեխնոլոգիական սխե¬¬մա:

  • օպտիմալացում

  • ֆոսֆո¬րօր¬գա¬նա¬կ¬ան թունավոր նյութեր

Աշխատանքի նպատակն է մոդելավորել և օպտիմալացնել հոսքաջրերից ֆոս­ֆո­րօ­ր­գանական թունավոր նյութերի մաքրումը` մալաթիոնի օրինակով: Նախկինում հաստատ­վե­լ է, որ ֆոսֆորօրգանական թունավոր նյութեր պարունակող հոսքաջրերի մաքրման առա­վել հարմար մեթոդը դրանց կլանումն է սորբենտներով՝ ադսորբումը: Այդ գործընթացի իրականացման համար օգտագործվում են բնական ցեոլիտներ և ակտիվացված ածուխ­նե­ր: Մալաթիոնի կլանման գործընթացի համար իրականացվել է տեխնոլոգիական սխե­մայի նկարագիր:

  • армянская медовая трава

  • масс-спектральный анализ

  • МС/МС метод.

  • подс¬ла¬сти¬тель

  • стевиол гликозид

  • стевия

Կատարվել է հայկական մեղրախոտի լուծամզվածքի անալիզ՝ ստեվիոլ գլիկոզիդի զգայուն և ընտրողական կառուցվածքային հայտնաբերման նպատակով: Անալիզի կա­տա­րման համար օգտագործվել է Sciex ֆիրմայի Tri Quad™ 4500 կվադրուպոլ մասս-սպե­կտրաչափ:

  • արտանետումներ

  • թաց եղանակ

  • չոր եղանակ

  • տնտեսական վնաս:

  • ցեմենտ

Ըստ գործող մեթոդի` կատարվել է փոշու արտանետումների հաշվարկ ցեմենտի արտադրությաn թաց և չոր եղանակների դեպքում, փոշեորսումից առաջ և հետո: Գնա­հատ­վել է բնապահպանական միջոցառումների տնտեսական վնասը: Ըստ հաշվարկման արդյունքների նախապատվությունը տրվում է արտադրության չոր եղանակին:

  • адсорбент

  • активация угля

  • бурый уголь

  • очистка.

  • промышленные сточ¬ные воды

Դիտարկվել են ածխային սորբենտներով օրգանական աղտոտող նյութերից ար­տա­դրական հոսքաջրերի մաքրման հարցերը` Արցախի Հանրապետության Մաղավուզ հանքավայրի գորշ ածխի հիման վրա: Ներկայացված են ածխի ակտիվացման ուղիները` որպես ադսորբենտ: Ուսումնասիրվել է ֆենոլի ադսորբումը ջրային լուծույթից ջեր­մա­մշակված ածխի միջոցով:

  • влияние амплитуды и частоты тока на морфологию.

  • морфология кристаллов

  • пол¬я¬ризационная кривая

  • совместное действие постоянного и переменного токов

ՈՒսումնասիրված է պղնձի ծածկույթների մակերեսի մորֆոլոգիայի փոփոխու­թյունը հաս­տատուն և տարբեր ամպլիտուդներով ու հաճախականությամբ հոսանքների միա­ժա­մա­նակ­յա ազդեցության դեպքում: Հաստատված են պղնձի շերտի բյուրեղների աճի և ձևավոր­ման օրինաչափություններՙ էլեկտրոլիզի փոփոխական ռեժիմի պայման­նե­րում:

  • внутренние напряжения

  • дислокация.

  • морфология поверхности осадков никеля

  • предел прочности

  • совместное действие постоянного тока с наложением пере¬мен¬ного

  • твердость

  • шероховатость

Ուսումնասիրված է հաստատուն, տարբեր ամպլիտուդներով և հաճախա­կա­նութ­յամբ փոփոխական հոսանքների միաժամանակյա ազդեցությունը նիկելի ծածկույթների մեխանիկական հատկությունների վրա. Հաստատված են նիկելի բյուրեղների աճի և շերտերի ձևավորման օրինաչափությունները էլեկտրոլիզի փոփոխական ռեժիմում:

  • биоиндикация

  • система вода–почва–расте¬н¬и¬е.

  • тяжелые металлы

Հետազոտվել է մի շարք ծանր մետաղների միգրացիան կենսացուցանմուշման եղանակով՝ օգտագործելով քաղցր եգիտապցորեն միամյա բույսը ՀՀ Արարատի տա­րա­ծա­շրջանի հողակլիմայական պայմաններում: Ուսումնասիրվել են բույսի աճի կինետիկ օրինաչափությունները բնական երաշտի պայմաններում: Նկատվել է հետազոտվող ծան­ր մետաղների պարունակության ավելացումը բույսի սերմերում՝ հողում դրանց բաղադ­րության նվազման ֆոնի վրա:

  • դեղ արտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միություն:

  • դեղագործական շուկա

  • դեղագործության ոլորտ

  • ներմուծ¬մ¬ան և արտահանւման տեմպեր

Ուսումնասիրվել են Հայաստանում դեղագործության ոլորտը, դեղագործական շու­կայի աճը, դեղամիջոցների ներմուծման և արտահանւման տեմպերը, ոլորտի կարգա­վո­ր­ման հետ կապված խնդիրները: Հայաստանում տեղական արտադրանքն ապահովում է ներքին պահանջարկի միայն 4…5%-ը. ներմուծման աճի տեմպերը մի քանի անգամ գե­րա­զանցում են երկրի ներսում արտադրության տեմպերը:

  • biodiesel

  • esterification

  • ionic liquid

  • recovery.

Ուսումնասիրվել է կենսադիզելի ստացումն իոնային հեղուկով (ԻՀ) կատա­լիզ­վող եթերացմամբ: Հետազոտվել է 1-բութիլ-3-մեթիլիմիդազոլիումի հիդրո­սուլ­­ֆատ ([BMIM] [HSO4]) ԻՀ-ի վերականգնումը, և իրականացվել են օլեինաթթվի եթերաց­ման մի քանի ռեակցիաներ` կիրառելով կատալիզատորի 10 զանգվ.%, 15 զանգվ.% և 20 զանգվ.% քանակություն` ըստ օլեինաթթվի: Արդյունքները հաստատում են, որ այս ԻՀ-ը կարելի է կրկնակի օգտագործել եթերացման հետագա ռեակցիաներում` առանց արգասիքի մեծ կորստի, դրանով զգալիորեն իջեցնելով ծախսերը, որոնք կապված են այս բավականին թանկ միացությունների ձեռքբերման հետ:

  • amphiphilic adsorbents.

  • molecular imprinting

  • polyphenols

Ուսումնասիրվել է ամֆիֆիլ մոլեկուլային դրոշմված պոլիմերների (ՄԴՊ) մշա­կու­մ­ը` պոլի­ֆե­նոլների կլանումը և անջատումը խթանելու համար: ՄԴՊ-ի մասնիկները սի­ն­թեզ­վել են ազատ ռադիկալային պոլիմերացմամբ: Մասնիկների ձևավորումը հաստատվել է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակով: Սինթեզված նյութերի ադսորբման հատ­կու­թյունները գնահատվել են պինդ­ֆա­զային լուծահանումով: Ուսումնասիրվել է նաև պո­լի­դատին+ ռեսվերատրոլ+ գալաթթու խառնուրդի մրցակցային կլանումը։

  • արտահոսք

  • պոչամբարներ

  • ռիսկային գոտիներ

  • սեյսմաակտիվ գոտի:

  • սողանք

  • տեխնածին վտանգ

Ուսումնասիրվել է Վանաձորի քիմիական կոբինատի պոչամբարների արտա­հոս­ք­ը ուժեղ երկրաշարժերի և սողանքների դեպքում և կատարվել է համա­պատասխան վե­ր­լու­ծություն: Պոչամբարների պատնեշի պատռման դեպքում, ցույց են տրված նաև պոչանք­ների հնարավոր ներթափանցման տարածքները և աղտոտման մասշտաբները:

  • անցանկալի հետ¬ևա¬նք

  • ճգնաժամային տեխնոլոգիաներ

  • ռիսկի գնահատում

  • ռիսկի մակարդակ:

  • քաղաքական ռիսկ

Անդրադարձ է կատարվել «ռիսկ» հասկացությանը, նրա գնահատմանը, որպես անցանկալի հետևանք` նրա վտանգավորությանը, որին հետ բախվում է ցանկացած պե­տություն կառավարման, բիզնես գործունեության, ներդրումների և այլ կարևոր գործըն­թա­ց­ների ժամանակ: Վերլուծության են ենթարկվել նաև ճգնաժամային տեխնոլոգիա­ներ­ը, ինչը հատկապես կարևոր է ՀՀ տնտեսական զարգացման համատեքստում:

  • ազգային հոգեկերտվածք

  • ազգային տնտեսություն

  • ավանդական հասա¬րա¬կու¬թյու¬ն

  • արևմտացում

  • գլոբալացում

  • ինստիտուտ

  • համաշխարհային շուկա:

  • մոդեռնացում

  • մրցակ¬ցու¬թյուն

Դիտարկվում են գլոբալացման գործընթացները, որոնք մեծ դեր ունեն ազգային տնտեսությունների գործունեության մեջ: Գլոբալացումը ենթադրում է անցում միաս­նա­կան համաշխարհային տնտեսությանը՝ հիմնված ազատա­կանացման սկզբունքների վր­ա­: Այն տարբեր երկրների տնտեսությունը տեղափո­խում է դեպի որակապես այլ մա­կար­դակ, հաճախ վերացնելով դրանց մշակութային-պատմական, ազգային առանձ­նա­հատ­կու­­թյուններն ու ավանդույթները: Այս իմաս­տով անհրաժեշտություն է դառնում ինստ­ի­տու­ցիոնալ վերափոխումների կշռա­դատ­ված և ճկուն քաղաքականության իրագործումը՝ հաշվի առնելով ինստի­տուցիո­նալ շահերի և դրանց իրացման ձևերի ողջ սպեկտրը:

  • ժողովրդավարություն

  • քաղաքական անհատ

  • քաղաքական գիտակցություն

  • քաղաքական հասունություն:

  • քաղաքական սոցիալակա¬նա¬¬ցում

Ներկայացվում է քաղաքական գիտակցության դերը անձի քաղաքական «ես»-ի ձևավորման գործընթացում, անձի քաղաքական սոցիալականացման էության բացահայ­տումն ու արժևորումն այդ գործընթացում:

  • գիտության զարգացման հիմնախնդիր

  • հարացույցների հաջորդափոխություն

  • հետ¬պո¬զիտիվիզմ

  • պոզիտիվիզմ

  • փորձնական բովանդակություն:

Դիտարկվում են գիտության զարգացման հիմնախնդրի պոզիտիվիստական և հետ­պոզիտիվիստական փիլիսոփայության մոդելները, ինչպես նաև գիտության զարգ­աց­մա­ն՝ որպես հարացույցների հաջորդափոխության երևույթը:

  • մասնագիտական գրակա¬նություն

  • տեր¬մի¬նագոր¬ծածու¬թյու¬ն

  • տեր¬մինային բազմիմաստություն և համանունություն

  • փոխառու¬թյուն¬ներ և օտարաբա¬նու¬¬թյուն¬ներ:

Դիտարկվել են հայերեն գիտատեխնիկական տերմինաբանության արդի փուլի զար­գացման որոշ առանձնահատկություններ: Ցույց է տրվել, որ վերջին 30 տարիներին հայ իրականության մեջ գիտության նոր բնագավառների տերմինները ընդհանուր առմամբ զարգանում են հայերեն տերմինային բառապաշարի զարգացման օրինա­չա­փություն­նե­րին համահունչ: Սակայն դրանք բառարանագրված չեն, ուստի և նորմա­վոր­ված չեն: Այս բնագավառների տերմինարանների ստեղծումը հույժ անհրաժեշտություն է:

  • գործա¬զրկու¬թյո¬ւ¬ն:

  • ընտանիք

  • կարիք

  • միգրանտ

  • միգրացիա

Ներկայացված են Լոռու մարզում հարցումների միջոցով ստացված միգրացիայի ցուցանիշները և դրանց համեմատական ուսումնասիրությունը ՀՀ ազգային վիճակագ­րա­կան ծառայությունից ստացված արդյունքների հետ: ՀՀ Լոռու մարզի ութ հա­մայն­ք­ների 80 ընտանիքներում կատարված հարցումներից պարզ երևում է, որ միգրացիայի խնդիրը հրատապ է մարզում և պահանջում է անհապաղ լուծում:

  • զույգերով ուսուցում:

  • ինքնու¬սու¬ցում

  • խաղ

  • խաղային ինտերակտիվ տեխնոլոգիաներ

  • խմբային

  • կոլեկտիվ

Ներկայացվում է խաղի՝ որպես ուսուցման կարևոր բաղադրիչի դերն ու անհրա­ժեշտությունը ժամանակակից կրթության մեջ: Առաջարկվում են տեխնիկական բուհում ծրագրային թեմաներին համապատասխանող և արդյունավետ ուսուցմանը նպաստող տարաբնույթ խաղեր:

  • առանձնահատկություն

  • դարձվածք

  • զուգա¬դրում

  • ընդհանրություն

  • իմաստային դաշտ

  • լեզվամտածողություն:

  • տարբերություն

Զուգադրվում են և վերլուծվում հայերենի, ռուսերենի և անգլերենի ցանկություն և դժկամություն իմաստներն արտահայտող դարձվածքները: Դարձվածքների ուսումնա­սիրությունը բացահայտում է ընդհանրություններ և տարբերություններ ուսումնասիրվող լեզուների դարձվածքների իմաստային և այլ առանձնահատկությունների միջև, ինչը վկա­յում է տվյալ լեզուները կրող ժողովուրդների լեզվամտածողության ընդհանրություն­ների և տարբերությունների մասին:

  • заимствования

  • информационные технологии

  • неологизмы

  • семантические эквиваленты.

  • терминология

Դիտարկվում են համակարգչային տերմինների թարգմանություն եղանակները ան­գ­լերենից ռուսերեն` պայմանավորված տվյալ լեզվի բառակազմության առանձնա­հատ­կու­թյուններով: Ներկայացվում են տերմինների որոշ դասակարգումները և դրանց փոխ­անց­­ման առավել բնորոշ ուղիները:

  • բարդ ստորադասական նախադասություն

  • խնդիր։

  • խնդրային ստո¬րա¬դասու¬թյուն

  • կախյալ նախադասություն

  • նպատակի պարագա

  • ստորադասական շաղկապներ

Հայերենի խոսակցական լեզվում հաճախադեպ են ստորադասական կառույցների կապակցման նշույթների սխալ կիրառությունները, որոնք արտացոլվում են նաև գեղար­վես­տական խոսքում։ Դրանց մեջ ուշագրավ են հատկապես որպեսզի և երբ շաղկապ­ների գործածության շեղումները։ Անցյալ դարի 50-60-ական թթ. հայ արձակից քաղված օրի­նակներով քննվում են նշված շեղումների իմաստաքերականական առանձնահատ­կու­թյունները։ Առա­ջարկվում է ազգային լեզվամտածողությունը զերծ պահել օտարամետ տարրերից` դիդակտիկ լեզվաբանության գործադրման միջոցով։

  • բարեկիրթ

  • բնագավառ:

  • մեղմասութուն

  • ոչ վայելուչ արտահայտություն

Քննարկվում են անգլերենի մեղմասությունները, խոսքում դրանց կիրառման ան­հրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև մարդկային գործունեության այն բնա­գավառները, որտեղ պարտադիր է գործադրել մեղմասությունները՝ խոսքը վայելուչ, մեղ­մ, ոչ կտրուկ դարձնելու նպատակով:

  • կերպար:

  • հերոս

  • տիպական

  • տիպականացում

Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հերոսի օրինակով քննվում է տի­պա­կանացման խնդիրը գեղարվեստում: Ներկայացված են նույն կերպարի երեք մա­կարդակ­ները:

  • : новелла

  • американская новелла

  • депрессия.

  • композиция

  • пси¬хология

  • рассказ

  • романтизм

Քննվում են ամերիկյան նովելի ծագման ու զարգացման ուղիները իտալական վերածննդից մինչև 20-րդ դարի ամերիկյան գրականությունը՝ Վ. Իրվինգից մինչև Վ. Սարոյան: Դիտարկվում է Վ. Սարոյանի «Ճոճվող պատանին ճոճաձողերի վրա» նովելը, որտեղ պարզորոշ դրսևորվում է ամերիկյան հասարակության անկումը:

  • դասական և ռելյատիվիստական մեխանիկա

  • էնտ¬րոպիա

  • Կառնոյի ցիկլ

  • ճարտարագետ

  • քվանտային մեխանիկա:

  • ֆիզիկայի դասընթաց

Դիտարկվել են տեխնիկական բուհում ընդհանուր ֆիզիկայի դասավանդման և մատուցման մի քանի առանձնահատկություններ: Ֆիզիկայի բուռն թափով զարգացումը, դրա աճող կապերը տեխնիկայի հետ ցույց են տալիս ֆիզիկայի դասընթացի կարևոր դերը տեխնիկական բուհում, որը ճարտարագետի տեսական պատրաստվածության հիմ­նարար բազան է, առանց որի նրա հաջող գործունեությունն անհնարին է:

  • научная коммуникация

  • профессиональная деятельность

  • сжатие информации

  • сти¬листическая значимость языковых единиц

  • трансформация.

Դիտարկվում է լեզվական միջոցների ընտրության և կազմակերպման նշանակու­թյունը: Նշվում է դրանց՝ տվյալ գործառական ոճի ոչ լեզվական առանձնահատ­կութ­յուն­ներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ տվյալ հաղորդակցական պայ­մա­ն­­ներում տեքստի բովանդակությունը փոխանցելու համար: Գիտական ոճի առանձ­նա­հատ­կությունների ուսումնասիրումը, տարբեր տեսակի գիտական տեքստերի կառուցումը կնպաստի ռուսաց լեզվով ուսանողների խոսքի զարգացմանը:

  • մաս¬նա¬գի¬տաց¬ված (սպորտայնացված) դասեր

  • մարզում

  • ուսուցում

  • վոլեյբոլ

  • տեխնիկա

  • ֆիզիկական դաստիարակություն:

Ներկայացվել է ՀԱՊՀ-Ի Ֆիզիկական կուլտուրայի վոլեյբոլ մարզա­ձևի մասնագի­տաց­ված դասերի ընթացքում կիրառվող ուսուցման և մարզ­ման արդյունավետ մեթոդի­կան:

  • ամփոփիչ քննություն

  • գիտելիքների գնահատում:

  • ծրագիր

  • հարցաշար

  • ձևավորում

  • միջանկյալ ստուգում

  • քննատոմս

ՄՏԱ ամբիոնում Exceli միջավայրում մշակված է միջանկյալ ստուգումների և ամ­փո­փիչ քննությունների հարցաշարերի ու քննատոմսերի ձևավորման ծրագիր, որը նա­խա­տեսնված է միջանկյալ ստուգումների տիպարային օրինակելի կառուցվածքով քննա­տոմ­սերի ստեղծման, ինչպես նաև ըստ բարդության աստիճանի կամ ըստ առար­կա­յական ծրագրի բաժինների տարակարգված, տեսական հարցերով ամփոփիչ քննության քննատոմսերի ձևավորման համար: Ծրագրի կիրառումը ուսումնական գործընթացում թույլ կտա քննատոմսերի ձևավորման գործընթացում բացառել դասախոսի սուբյեկտիվ գործոնն ու մոտեցումը, 30...40 րոպեի ընթացքում ձևավորել բոլոր ձևերով հարցաշա­րերն ու քննատոմսերը:

Council

 

Խմբագրական խորհուրդ. Ո.Զ. Մարուխյան (նախագահ), Ա.Խ. Գրիգոր­յ­ա­ն (նախագահի տեղակալ), Ս.Գ. Աղբալյան, Ա.Գ. Ավետիսյան, Կ.Ս. Արզուման­յա­ն, Մ.Ք. Բաղդասարյան, Ն.Ք. Բաղդասարյան, Ս.Պ. Դավթյան, Վ.Ս. Զաքարյան, Ա.Մ. Հարությունյան (քարտուղար), Վ.Շ. Մելիքյան, Յու.Լ. Սարգսյան

 

Խմբագիրներ`     Հ.Ց. Պետրոսյան

                          Ժ.Ս. Սեյրանյան

                          Հ.Զ. Ղազարյան