Տեղեկագիր

Տեղեկագիր

N:1

2018

98 views

«Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաս­տանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկագիր. տեխ­նի­կական գիտություն­նե­րի սերիա» հանդեսում տպագրվում են տեսա­կան և փոր­ձա­րա­րական հե­տա­զոտությունների արդյունքները տեխնիկական գիտություն­ների հետևյալ բաժիններից՝ մեքենաշինություն, նյութագիտություն, շինարարական կառուցվածքներ, հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, գիտական սարքաշինություն և չափողական տեխնիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր։ 
Հանդեսում լուսաբանվում են ակադեմիական և ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, գիտաարտադրական միավորումների և այլ կազ­մակերպությունների գիտական գործունեության առավել կարևոր արդյունքները։ 
Հանդեսի հիմնական նպատակն է՝ խթանել գիտատեխնիկական առաջ­ըն­թացը և նպաստել արտադրության մեջ այդ արդյունքների ներդրմանը։ 
Հանդեսը նախատեսված է ճարտարագետների, հետազոտողների և գիտնականների լայն շրջանների համար։ Լույս է տեսնում երեք ամիսը մեկ անգամ։

Headings

  • алюминотермия

  • восстановление

  • железо

  • кремний.

  • ферросилиций

  • шлак

Բարձրջերմաստիճանյին սինթեզի (ԲՍ) եղանակով ուսումնասիրվել է երկաթի մոնոսիլիցիդի ստացման գործընթացի հնարավորությունը` արտադրական խարամների համատեղ ալյումինաթերմային վերականգնման եղանակով: Ընտրվել են բարձրջերմաստիճանային սինթեզի օպտիմալ պայմանները, որոնք ապահովում են երկաթի մոնոսիլիցիդի ստացումը առավելագույն ելքով: Որոշվել են այրման գործընթացի վրա ազդող գործոնները (ջերմաստիճանը և արագությունը):

  • էքստրակցիա

  • ընտրողական կորզում:

  • կույտային տարրալուծում

  • ցեմենտացում

  • օքսիդացած պղնձային հանքանյութ

Ներկայացվել են թույլ ծծմբաթթվային լուծույթով օքսիդացած պղնձային հանքանյութի կույտային տարրալուծմամբ պղնձի կորզման տեխնոլոգիական առանձնահատկությունները: Ցույց է տրվել տարրալուծման Cu2+-Fe3+-Zn2+-SO42--H2O սուլֆատ-թթվային լուծույթից տարբեր օրգանական էքստրագենտներով պղնձի ընտրողական կորզման եղանակի արդյունավետությունը: Որպես տարրալուծման լուծույթից պղնձի կորզման այլընտրանք է երաշխավորված երկաթով ցեմենտացման մեթոդը:

  • ադսորբում

  • ալմաստային հատիկ

  • ամրություն

  • գործիք

  • դեսորբում

  • դիֆուզիա

  • կապակցանյութ

  • հալոգենային միջավայր

  • մաշակայունություն:

  • մետաղապատում

  • նյութատեղափոխություն

Ցույց է տրված, որ միաբաղադրիչ համակարգում նույնիսկ առաջին կարգի պարզեցված ռեակցիաները շատ դժվար է իրականացնել փորձնականորեն, իսկ բազմաբաղադրիչ համակարգերն առավել ևս դժվար են և անկանխատեսելի: Ավելի բարձր կարգի ռեակցիաները, որոնք բնութագրական են մետաղապատման գործընթացին, ունեն ոչ գծային դիֆերենցիալ հավասարումների տեսք, որոնց կիրառումը պրակտիկորեն հնարավոր չէ: Կատարվել է հալոգենային միջավայրում ալմաստային հատիկների մետաղապատման ընթացքում տեղի ունեցող նյութատեղափոխության ռեակցիաների տեսական վերլուծություն, որից ելնելով՝ գործընթացի փուլայնությունը ներկայացվել է առաջին կարգի ռեակցիաներով, համաձայն որի՝ մետաղապատումն իրականացվում է միակողմանի նյութատեղափոխությամբ:

  • արտամղում

  • կոմպոզիտային նյութ

  • մեխանիկական և հակաշփական հատկություններ

  • միկրոկառուցվածքային վերլուծություն:

Մշակվել է Fe-Cr հիմքով հակաշփական նշանակությամբ փոշեկոմպոզիտային նյութերի ստացման տեխնոլոգիա: Հիմքում ունենալով ամրացման պինդլուծութային Fe[Ni], Fe[Mo], Fe[Cr] մեխանիզմը և Fe-Cr մայրակին ավելացնելով պինդ քսանյութեր (C, MoS2), ինչպես նաև պողպատ 40 մակնիշի մետաղալարեր, ստացվում են չոր շփման պայմաններում աշխատող հակաշփական հատկություններով (=0,050 և I=0,033 գ/կմ) ամրանավորված փոշեկոմպոզիտային նյութեր: Ցույց են տրված դրանց մեխանիկական և շփական հատկությունները, ինչպես նաև կատարվել է կոմպոզիցիոն նյութի միկրոկառուցվածքի ուսումնասիրություն: AutoCAD 2010 միջավայրում եռաչափ գրաֆիկական մոդելի միջոցով որոշվել են աշխատանքային պայմանների համար պարամետրերի օպտիմալ տարբերակները: Մոդելային և բնօրինակային փորձարկումների արդյունքների առավելագույն տարամիտությունը չի գերազանցում 14%:

  • MAVT մեթոդ

  • էներգետիկական տեխնոլոգիա

  • էներգետիկական ցուցիչ

  • միջուկային էներգաբլոկ:

Ներկայացված է էներգետիկ ոլորտի զարգացման կանխատեսումային ծրագրերի մշակման գործընթացում, տվյալ երկրի պահանջներից և առանձնահատկություններից ելնելով, առավել ընդունելի էներգաբլոկների, այդ թվում՝ միջուկայինի ընտրման մեթոդ: Վերջինիս մշակման համար օգտագործվել է մաթեմատիկական MAVT մեթոդը, որի համար հիմք է հանդիսանում մեկ ատրիբուտի ֆունկցիան:

  • ԱԷԿ

  • ծանր վթար

  • ՋՋԷՌ-440

  • ջրածնային վտանգ

  • ջրածնային վտանգի մեղմում

  • ջրածնի պասսիվ ավտոկատալիտիկ ռեկոմբինատոր:

Քննարկվում են խնդիրներ՝ կապված ԱԷԿ-ներում ծանր վթարների դեպքում ջրածնային անվտանգության ապահովման նպատակով ջրածնի պասսիվ ավտոկատալիտիկ ռեկոմբինատորների (ՋՊԱՌ) ներդրման հետ: Կատարվել է համեմատական վերլուծություն, որով հաստատվեց, որ փոքր նախագծային ճնշմամբ աշխատող էներգաբլոկների պարագայում ՋՊԱՌ-ի կիրառումը կարող է պայմանավորված լինել որոշակի ռիսկով` կապված միջավայրի իներտ կազմի ապահովման բարդությունների հետ:

  • էվոլյուցիոն ալգորիթմ։

  • ինտեգրալ սխեմա

  • ջերմային տեղաբաշխում

Առաջարկված է ինտեգրալ սխեմաների (ԻՍ) տարրերի ջերմային տեղաբաշխման մեթոդ՝ հիմնված Էվոլյուցիոն ալգորիթմի վրա։ Մշակվել է տեղաբաշխման էվոլյուցիոն ալգորիթմի հետազոտման ծրագրային միջոց, որի իրագործումը ցույց է տվել առաջարկված մեթոդի արդյունավետությունը ջերմային դաշտի համահարթեցման տեսանկյունից։

  • декомпозиционные аналитический и численно-аналитические методы решения

  • однопараметрические кубические матричные уравнения

  • современные средства информационных технологий.

  • условия разрешимости задачи

Դիտարկված են միապարամետրական խորանարդ մատրիցային հավասարումները, որոնց լուծման համար առաջարկված են դեկոմպոզիցիոն անալիտիկ, ինչպես նաև հաջորդական և զուգահեռ թվա-անալիտիկ եղանակներ: Անալիտիկ եղանակը հիմք է ծառայում թվա-անալիտիկ եղանակների մշակման համար, որոնք հիմնված են դիֆերենցիալ ձևափոխությունների վրա: Բոլոր եղանակների համար էլ ստացված են խնդրի լուծելիության համապատասխան պայմանները:

  • кусочно-линейная аппроксимация

  • нерегулярная решетка

  • триангуляция Делоне.

Առաջարկված է ոչ կանոնավոր ցանցով երկչափ անընդհատ ֆունկցիայի կտորգծային մոտարկման ավտոմատ կառուցման ալգորիթմ: Ալգորիթմը մինիմալացնում է մոտարկման սխալանքը ցանցային հանգույցների տրված քանակի դեպքում: Զարգացված մոտեցումը կիրառված է երկչափ պարաբոլային ֆունկցիայի մոդելի վրա:

  • եզրային պայմաններ

  • Էյլերի հավասարում

  • Թեյլորի շարք:

  • վարիացիա

  • օպտիմալ կառավարում

Մշակվել են օպտիմալ կառավարման միաչափ վարիացիոն հաշվի խնդիրների վարիացիայի հավասարումներում անհայտ ֆունկցիաների եզրային պայմանները: Ստացված արդյունքների հիման վրա կարելի է լուծել վարիացիայի հավասարումները և գնահատել որակի ֆունկցիոնալի (ՈՖ) փոփոխությունները կառավարման նպատակի պարամետրերի փոփոխությունների դեպքում: Բերված է թվային օրինակ:

Council

Գլխավոր խմբագիր՝Վ. Շ. ՄԵԼԻՔՅԱՆ
Գլխավոր խմբագրի տեղակալ՝ Ա. Խ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, 
Պատասխանատու քարտուղար՝ Ժ. Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ս. Գ. ԱՂԲԱԼՅԱՆ, Լ. Հ. ԱՍԼԱՆՅԱՆ, Հ.Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Մ. Ք. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ս. Պ. ԴԱՎԹՅԱՆ, Հ. Ս. ԿԱՐԱՅԱՆ, Ա. Ա. ՀԱԽՈՒՄՅԱՆ, Վ. Ն. ՀԱԿՈԲՅԱՆ, Ա. Գ. ՂՈՒԼՅԱՆ, Ո. Զ. ՄԱՐՈՒԽՅԱՆ, Օ. Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՅՈՒ. Լ. ՍԱՐԳՍՅԱՆ, Ս. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ, Ա. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆ