Տեղեկագիր

Տեղեկագիր

N:3

2018

60 views

«Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաս­տանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկագիր. տեխ­նի­կական գիտություն­նե­րի սերիա» հանդեսում տպագրվում են տեսա­կան և փոր­ձա­րա­րական հե­տա­զոտությունների արդյունքները տեխնիկական գիտություն­ների հետևյալ բաժիններից՝ մեքենաշինություն, նյութագիտություն, շինարարական կառուցվածքներ, հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, գիտական սարքաշինություն և չափողական տեխնիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր։ 
Հանդեսում լուսաբանվում են ակադեմիական և ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, գիտաարտադրական միավորումների և այլ կազ­մակերպությունների գիտական գործունեության առավել կարևոր արդյունքները։ 
Հանդեսի հիմնական նպատակն է՝ խթանել գիտատեխնիկական առաջ­ըն­թացը և նպաստել արտադրության մեջ այդ արդյունքների ներդրմանը։ 
Հանդեսը նախատեսված է ճարտարագետների, հետազոտողների և գիտնականների լայն շրջանների համար։ Լույս է տեսնում երեք ամիսը մեկ անգամ։

Headings

  • եռակալված շերտ

  • ծակոտկենություն

  • հարթ դեֆորմացում

  • շրջանային լարումներ:

  • պլաստիկ մաքուր ծռում

Դիտարկվել է եռակալված նյութից տարբեր ծակոտկենությամբ շերտերի մաքուր ծռումը հարթ դեֆորմացման պայմաններում: Օգտագործվել են ծակոտկեն նյութերի պլաստիկության դեֆորմացիոն տեսության հավասարումների համարժեքային լարման և շառավղային լարումով արտահայտված շրջանային լարման ընդհանուր բանաձևերը: Ստացվել են տարբեր ծակոտկենությամբ նյութերի հոսունության սահմանների արժեքները և շրջանային լարումների որոշման բանաձևերը, ինչպես նաև կառուցվել են ծակոտկենությունից կախված դրանց գրաֆիկները:

  • железо

  • карбид

  • МАХ–фаза

  • порошки

  • силицид

  • титан

  • ферромагнетик

  • ферросилиций

Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի եղանակով ուսումնասիրվել է ֆերոմագնիսական հատկություններով օժտված նոր տեսակի MAX-ֆազի ստացման հնարավորությունը, օգտագործելով FeSi-ի, Ti –ի Al-ի և ածխածնի փոշեխառնուրդը՝ վերցված տարբեր հարաբերություններով: Ընտրված են սինթեզի օպտիմալ պայմանները, որոնք թույլ են տալիս ստանալ MAX-ֆազ հետևյալ բանաձևով՝ (Fe,Ti)3 (Al,Si)C2, հիմնական նյութի 90% պարունակությամբ և 10% Fe5Si3, Fe3Si, FeSi, Al4C3, TiC, Ti5Si3 արգասիքների ներգրավմամբ: Փորձարկումների արդյունքները հաստատագրվել են միկրոռենտգենասպեկտրային վերլուծության եղանակով:

  • բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ:

  • խտանյութ

  • համաձուլվածք

  • մեխանաակտիվացում

  • մոլիբդենիտ

  • ֆերոմոլիբդեն

Քննարկվում է Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայում արտադրվող մոլիբդենիտային խտանյութից ֆերոմոլիբդենի ստացման գործընթացը: Ցույց է տրվել, որ հանրապետությունում գործող երկու գործարանները, որոնք Քաջարանի մոլիբդենիտային խտանյութից սիլիկաջերմային վերականգնման եղանակով ստանում են ֆերոմոլիբդեն, անհրաժեշտաբար պետք է հաղթահարեն որոշակի դժվարություններ: Դեռևս լուծված չէ SO2-ի կորզման խնդիրը, որը բնապահպանական լուրջ դժվարություն է ստեղծում շրջակա միջավայրի համար: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել Թեղուտի սուլֆիդային հանքանյութերի ալյումինաջերմային վերականգնման եղանակը, որի զուգակցումը նախնական մեխանաքիմիական ակտիվացման հետ կնպաստի օքսիդացմանվերականգնման գործընթացների հետագա ինտենսիվացմանը և սկզբունքորեն նոր, մոդիֆիկացված արգասիքների ստացմանը՝ միաժամանակ շրջանցելով թրծման վտանգավոր գործընթացը: Փորձարարական հետազոտությունների արդյունքում որոշվել այն լավարկված պայմանները, որոնք թույլ կտան Թեղուտի նախապես մեխանաքիմիական ակտիվացման ենթարկված մոլիբդենային խտանյութից ստանալ ֆերոմոլիբդենային համաձուլվածք՝ 96,5% ելքով: Կատարված փորձերի արդյունքները հաստատագրվել են քիմիական, ռենտգենաֆազային և տեսածրող էլեկտրոնային մանրադիտակային հետազոտություններով:

  • ամրություն

  • ասբեստազերծ

  • արգելակ

  • թելք

  • լցանյութ

  • կոմպոզիտային շփանյութ

  • հակամարմին

  • շփման գործակից:

  • պոլիմեր

  • ջերմակայունություն

Մշակվել են Բաստենիտ-9 անվամբ պոլիմերային հիմքով ասբեստազերծ արգելակային ջերմակայուն կոմպոզիտային նոր շփանյութ և նրա ստացման տեխնոլոգիան: Բացահայտվել է կառուցվածքագոյացման մեխանիզմը, համաձայն որի՝ թելքերը, նյութին տալով բարձր ամրություն, աշխատում են որպես ինքնուրույն լցանյութեր՝ քիմիական կապի մեջ չգտնվելով կապակցող պոլիմերի հետ, միաժամանակ բարձրացնելով կոմպոզիտի շփական հատկությունները: Ցույց է տրվել, որ Բաստենիտ-9 արգելակային կոմպոզիտային շփանյութն իր շփական հատկություններով ցուցաբերում է արգելակային բարձր ու կայուն արդյունավետություն և բնութագրերով բավարարում է Եվրոպական տնտեսական խորհրդի թիվ 13 ստանդարտի պահանջները:

  • concentration rate

  • focus

  • linear Fresnel concentrator

  • mirror

  • optical efficiency

  • reflector.

  • solar

Հետազոտվել են արևային էներգիայի ֆրենելային գծային անդրադարձնող կոնցենտրիչի օպտիկական արդյունավետությունը և կոնցենտրացման աստիճանը: Մշակվել են մաթեմաթիկական մոդել և քոմփյութերային ծրագիր: Հետազոտվել են օպտիկական արդյունավետության և կոնցենտրացման աստիճանի կախվածությունները տարբեր պարամետրերից: Ցույց է տրվել, որ արևային էներգիայի ֆրենելային գծային անդրադարձնող կոնցենտրիչների նախագծման ընթացքում ֆոկուսային հեռավորությունը կարող է մեծացվել, և որ պահանջվող օպտիկական արդյունավետությունը և կոնցենտրացման աստիճանը ստանալու նպատակով հայելիների լայնությունը և դրանց միջև հեռավորությունը պետք է օպտիմալացվեն:

  • Էներգահամակարգի տարրեր

  • ոչ սիմետրիկ գաուսյան ֆունկցիա։

  • որոշման կայացում

  • ռիսկ

  • փոխարինում

Մշակվել է էներգահամակարգի տարրերի փոխարինման վերաբերյալ որոշման կայացման մեթոդիկա, որը հնարավորություն է տալիս նվազեցնել փոխարինման վերաբերյալ որոշում կայացնելու ռիսկը։

  • շոգեգազային տեղակայանքներ

  • ջերմային արդյունավետություն

  • վառելիքի լրայրում

  • օգտահանիչ կաթսա:

Մի շարք դեպքերում ինչպես մեկ, այնպես էլ մի քանի ճնշումների օգտահանիչ կաթսայով (ՕԿ) շոգեգազային տեղակայանքներում (ՇԳՏ) նպատակահարմար է կիրառել վառելիքի լրացուցիչ այրում գազատուրբինային տեղակայանքից (ԳՏՏ) արտանետվող գազերի միջավայրում: Ուսումնասիրվել են ՇԳՏ-ի օ.գ.գ.-ի վրա ՕԿ-ում վառելիքի լրացուցիչ այրման ազդեցությունը և լրայրման օպտիմալ աստիճանի որոշման մեթոդական հիմքերը:

  • большой срок службы.

  • высокая электрическая прочность

  • комбинированные обкладки

  • конденсатор

  • малые диэлектрические потери

  • охлаждающие змеевики

  • полипропиленовый диэлектрик

  • частота

Ուսումնասիրվում են պոլիպրոպիլենային դիէլեկտրիկով և կոմբինացված շրջադիրներով սեկցիաներ, որոնք հովացվում են երկու գալարախողովակի միջոցով` զոդված սեկցիայի փաթեթին ճակատային մասերում: Փոքր դիէլեկտրիկական կորուստների անկյան տանգենսով պոլիպրոպիլենային դիէլեկտրիկի և երկու գալարախողովակի միջոցով ջրային հովացման կիրառման դեպքում հաջողվում է կոնդենսատորի հաճախությունը մեծացնել մինչև 100 կՀց և ավելի:

  • classification

  • discriminative algorithms

  • generative algorithms

  • hybrid model.

  • machine learning

  • real-time data

Դասակարգման դիսկրիմինատիվ և գեներատիվ ալգորիթմները լուծում են նույն տեսակի խնդիրներ, սակայն նրանց հիմքում տարբեր սկզբունքներ են ընկած, և այդ ալգորիթմներից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կարելի է եզրակացնել, որ նպատակահարմար կլիներ ունենալ ինչ-որ մոդել, որը կժառանգեր այդ ալգորիթմների տեսակներից յուրաքանչյուրի դրական հատկությունները։ Առաջարկվում է նոր դիսկրիմինատիվ-գեներատիվ ընդհանրացված հիբրիդ մոդել։ Առաջարկվում է նաև հիբրիդային մոդելի կառուցվածքի փնտրման և կառուցման նոր ալգորիթմ։ Տեսականորեն հիմնավորվում է հիբրիդային մոդելի առավելությունն իր բաղկացուցիչ ալգորիթմների համեմատ, որից հետո կատարվում են փորձեր, և համեմատվում են արդյունքները։

  • MOSFET

  • potential model.

  • SOI FinFET

  • threshold voltage

  • Tri-gate FET

  • undoped body

Ստացվել է անալիտիկ արտահայտություն երկչափ էլեկտրաստատիկ պոտենցիալի համար եռակի փականով SOI FinFET-ում: Ստացված լուծումը հնարավորություն է տալիս ճշգրտորեն հաշվարկել շեմային լարումը: Առաջարկված է ելքային հոսանքի հաշվարկի պարզ մոդել: Հաշվարկները կատարված են 10-60 նմ հաստությամբ և 25 նմ երկարությամբ սիլիցիումային ուղետարի համար: Անալիտիկ մոդելը համեմատվել է թվային հաշվարկների հետ, և ցույց է տրվել մոդելի բարձր ճշգրտությունը:

  • Archimedean spiral antenna

  • CST Microwave Studio

  • implantable antenna

  • planar-inverted F antenna (PIFA)

  • telemetry system

  • Wireless Body Area Network

Ներկայումս հեռաբժշկական համակարգերում լայնորեն կիրառվում են մարդու օրգանիզմում տեղադրվող իմպլանտային սարքավորումները: Տվյալների հաղորդման համար այդ սարքավորումների բաղկացուցիչ մաս են կազմում իմպլանտային անտենաները: Կատարվել են մարդու մարմնի ներսում իմպլանտային անտենաների գործնական կիրառության համար մի շարք թվային վերլուծություններ և չափումներ, ինչպիսին է, օրինակ, ազատ տարածությունում իմպլանտային անտենաների ռեզոնանսային բնութագրերի և ճառագայթման հաճախականության ճշգրտումը: Ցույց է տրվել, որ իմպլանտային անտենաները պետք է նախագծել` հաշվի առնելով շրջակա միջավայրի բնութագրերը: Հեռաբժշկական անլար ցանցում (WBAN) իմպլանտային սարքավորումները, որոնք գտնվում են մարդու մարմնի վրա կամ մարմնի ներսում, հեռահար տվյալներ են փոխանցում: Մարդու մարմնի ներսում իմպլանտային անտենաների նախագծման համար անհրաժեշտ է ունենալ հիմնավոր գիտելիքներ մարդու օրգանիզմում ճառագայթի տարածման կորստի վերաբերյալ: Մարդու մարմինը կորստային միջավայր է, հետևաբար՝ տեղի են ունենում հաղորդչից դեպի ընդունիչ անցնող ազդանշանի զգալի մարումներ: Ներկայացվել է մարդու մարմնում տեղադրվող բժշկական իմպլանտների կապի ծառայության (MICS) հաճախականային տիրույթի (402...405 ՄՀց), 8 x 8 x 3 մմ 3 չափսերով F տիպի ինվերսմամբ միկրոշերտավոր հիբրիդային պարուրաձև անտենա: Իմպլանտային անտենան երկշերտ է՝ բաղկացած ենթաշերտից և հիմնական շերտից: Մարդու օրգանի հետ կենսական համատեղելիության ապահովման նպատակով այն պատված է կենսահամատեղելի սիլիկոնային շերտով: Մարմնի ներսում տեղադրելու դեպքում առաջարկվող իմպլանտային անտենան, մինչև -10 դԲ անդրադարձման գործակցի (անտենայի S11 բնութագիրը) դեպքում, ունի մոտ 50 ՄՀց հաճախականային թողարկման շերտ: Անտենայի անդրադարձման գործակիցը -42 դԲ է` 403 ՄՀց հաճախականության դեպքում: Հաշվարկները կատարվել են մարդու հյուսվածքների համար նախատեսված եռաշերտ մոդելով: Իմպլանտային անտենան մոդելավորվել է CST Microwave Studio մոդելավորման ծրագրով, պատրաստվել է, և կատարվել են չափումներ:

  • линейные однопараметрические системы конечных уравнений (ЛОСКУ)

  • метод наименьших квадратов

  • модельный пример.

  • сопряженные аналоги метода наименьших квадратов

Առաջարկվել են գծային միապարամետրական վերջավոր հավասարումների համակարգերի լուծման համար նվազագույն քառակուսիների մեթոդի անալիտիկ, ինչպես նաև դեկոմպոզիցիոն թվա-անալիտիկ համալուծ նմանակները։ Դիտարկվել է մեկ մոդելային օրինակի՝ ոչ կոռեկտ խնդրի լուծումը` առաջարկված թվա-անալիտիկ մեթոդներով։

  • задачи синтеза управления

  • передаточные аналитические функции многих комплексных переменных

  • стационарные управляемые системы.

Նախօրոք տրված սպեկտրներով կառավարման սինթեզի խնդիրներում երբեմն անհրաժեշտ է լինում կարգավորիչի փոխանցման ֆունկցիան պատկերացնել որպես շատ կոմպլեքս փոփոխականների անալիտիկ ֆունկցիա:

  • automated system.

  • mean time between the failures

  • measurement

  • multi-clock SoC

  • synchronizer

  • timing parameters

Բյուրեղի վրայի համակարգերում տարբեր սինքրոազդանշանային տիրույթներում աշխատող հանգույցներն անհրաժեշտ է սինքրոնացնել։ Դրա համար գոյություն ունեն հատուկ սխեմաներ՝ սինքրոնացնող սխեմաներ։ Քանի որ հնարավոր չէ կանխատեսել մեկ այլ սինքրոազդանշանային տիրույթում գեներացված ազդանշանի ժամանման պահը, սինքրոնացնող սխեմաներում կարող են առաջանալ մետակայուն վիճակներ։ Մետակայունությունը կարող է հանգեցնել հաջորդ սխեմաների խափանմանը, որն իր հերթին կարող է հանգեցնել ամբողջ համակարգի ոչ ճիշտ աշխատանքին։ Հետևաբար, շատ կարևոր է ինտեգրալ սխեմայի նախագծման և ստուգման փուլում գնահատել խափանումների հավանականությունը (խափանումների միջև ընկած ժամանակահատվածը՝ ԽՄԸԺ)։ Ուսումնասիրվել են մետակայուն վիճակի պարամետրերի չափման և ԽՄԸԺ-ի հաշվարկի մեթոդները։ Նախագծի ստուգման ռեսուրսները խնայելու համար առաջարկվել է ավտոմատացված համակարգ, որը չափում և հաշվում է վերոնշյալ պարամետրերը, կատարում է սինքրոնացնող սխեմայի պարամետրերի վերլուծություն։

Council

Գլխավոր խմբագիր՝Վ. Շ. ՄԵԼԻՔՅԱՆ
Գլխավոր խմբագրի տեղակալ՝ Ա. Խ. ԳՐԻԳՈՐՅԱՆ, 
Պատասխանատու քարտուղար՝ Ժ. Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ս. Գ. ԱՂԲԱԼՅԱՆ, Լ. Հ. ԱՍԼԱՆՅԱՆ, Հ.Վ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Մ. Ք. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ս. Պ. ԴԱՎԹՅԱՆ, Հ. Ս. ԿԱՐԱՅԱՆ, Ա. Ա. ՀԱԽՈՒՄՅԱՆ, Վ. Ն. ՀԱԿՈԲՅԱՆ, Ա. Գ. ՂՈՒԼՅԱՆ, Ո. Զ. ՄԱՐՈՒԽՅԱՆ, Օ. Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՅՈՒ. Լ. ՍԱՐԳՍՅԱՆ, Ս. Հ. ՍԻՄՈՆՅԱՆ, Ա. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆ