Տեղեկագիր

Տեղեկագիր

N:1

2019

44 views

«Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Հայաս­տանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկագիր. տեխ­նի­կական գիտություն­նե­րի սերիա» հանդեսում տպագրվում են տեսա­կան և փոր­ձա­րա­րական հե­տա­զոտությունների արդյունքները տեխնիկական գիտություն­ների հետևյալ բաժիններից՝ մեքենաշինություն, նյութագիտություն, շինարարական կառուցվածքներ, հիդրավլիկա և հիդրոտեխնիկական կառույցներ, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, գիտական սարքաշինություն և չափողական տեխնիկա, հաշվողական տեխնիկա և ինֆորմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, լազերային տեխնիկա, ավտոմատացում և կառավարման համակարգեր։ 
Հանդեսում լուսաբանվում են ակադեմիական և ճյուղային գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, գիտաարտադրական միավորումների և այլ կազ­մակերպությունների գիտական գործունեության առավել կարևոր արդյունքները։ 
Հանդեսի հիմնական նպատակն է՝ խթանել գիտատեխնիկական առաջ­ըն­թացը և նպաստել արտադրության մեջ այդ արդյունքների ներդրմանը։ 
Հանդեսը նախատեսված է ճարտարագետների, հետազոտողների և գիտնականների լայն շրջանների համար։ Լույս է տեսնում երեք ամիսը մեկ անգամ։

Headings

  • բարակապատ խողովակ

  • եռակալված նյութ

  • ծակոտկենություն

  • կորզանում

  • հիմնանյութ

  • չափազուրկ լարումներ

  • փոքր դեֆորմացիաներ:

Պարզեցված մեթոդով ուսումնասիրվել է եռակալված տարբեր նյութերից բարակապատ խողովակների կոնական մամլամայրում կորզանման գործընթացի լարվածադեֆորմացիոն վիճակը շփման բացակայության և առկայության դեպքերում: Կիրառվել է մեթոդ, ըստ որի օգտագործվում են դրանց տարբեր ծակոտկենությունների դեպքերում հոսունության սահմանների լարումները, որոնք ֆունկցիա են հիմնանյութի հոսունության սահմանի լարումից ու նյութի ծակոտկենությունից: Առաջարկվում է խողովակի դեֆորմացման աստիճանը որոշել ոչ միայն ߝ ௜դեֆորմացիաների ինտենսիվությամբ, այլ նաև ߝ ௤௘դեֆորմացիաների համարժեքայինով, որի համար ստացվել է լարվածային վիճակի բաղադրիչները հաշվի առնող բանաձև: Ծակոտկենության բացակայության և առկայության դեպքերում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ փոքր դեֆորմացիաների դեպքերում դրանց արժեքները, մինչև 50% պլաստիկ դեֆորմացիան, բավականին մոտ են մեկը մյուսին, ինչը նշանակում է, որ այդ դեպքերում նյութի ընթացիկ ծակոտկենությունը որոշող բանաձևում կարելի է օգտագործել հոծ նյութերի համար կիրառվող ավելի պարզ ߝ ௜տվյալները: Թվային հաշվարկները կատարվել են MS EXEL ծրագրային միջավայրում 140 կոնականությամբ մամլամայրում բարակապատ խողովակների կորզանման դեպքում:

  • երկմետաղական կառուցվածք

  • ծակոտկենություն

  • կտրող գործիք

  • միկրոկառուցվածք:

  • պլաստիկ դեֆորմացիա

  • ջերմային ընդարձակման գործակից

  • փոշեկոմպոզիտային նյութ

Հետազոտվել է տարբեր նյութերի ջերմային ընդարձակման գործակիցների փոփոխությունը` կախված ջերմաստիճանից, որի արդյունքում բացահայտվել են երկմետաղական կառուցվածքով արտադրատեսակների, այդ թվում՝ նաև կտրող գործիքների ստացման առանձնահատկությունները: Փորձագիտական հետազոտությունների արդյունքում կապ է ստեղծվել մետաղական փոշենյութերի ջերմային ընդարձակման գործակցի (ߙ ,(ծակոտկենության (ߠ ,(ջերմաստիճանի (T) և պլաստիկության միջև, համաձայն որի մնացորդային ծակոտկենության մեծացման դեպքում (մինչև 10%) ջերմային ընդարձակման գործակիցն իջնում է, որը բացատրվում է տաքացման գործընթացում տեղի ունեցող պլաստիկ դեֆորմացիաներով: Ցույց է տրված, որ ծակոտկենության հաշվին կարելի է կարգավորել տարբեր պլաստիկություն ունեցող նյութերի ջերմային ընդարձակման գործակիցը 30…40%-ի սահմաններում:

  • блочность массива

  • выход переизмельченных и негабаритных фракций

  • зона забойки

  • зона заряда взрывчатого вещества

  • контурное взрывание

  • плотность взрывчатой смеси

Խճաքարի արտադրության համար ոչ հանքաքարային շինանյութերի հանքավայրերի պայթեցմամբ մշակումը պահանջում է պահպանել ապարի բնական ամրությունը, ինչպես նաև փոքրացնել պայթեցված զանգվածի գերմանրացման և արտաչափս ֆրակցիաների ելքը: Սահմանվել է, որ պայթեցված ապարների ոչ կոնդիցիոն ֆրակցիաները կախված են պայթեցվող զանգվածի բլոկավորվածությունից (ճեղքավորվածությունից) և պայթուցիկ նյութի լիցքի էներգիայի մեծությունից, ինչպես նաև միջավայրում պայթեցման էներգիայի բաշխման բնութագրից: Առաջարկվել է պայթեցման նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս բարձրացնել լիցքի երկարությունը, ստանալ հարթ մակերեսով հանքաստիճանի շեպ՝ մանրացման որակը խցանյութի գոտում և հանքաստիճանի թեք մակերևույթում լավացնելու նպատակով:

  • заземление экрана

  • невозгорание изоляции

  • однофазное включение

  • потери мощности.

  • режим экрана

  • силовой кабель

  • термическая устойчивость

  • ток

Դիտարկվում է միաֆազ ուժային էլեկտրական մալուխի էկրանային ռեժիմը կարված պոլիէթիլենի մեկուսացմամբ (ԿՊԷ-մեկուսացմամբ), երբ մալուխային էկրանը հողանցված է երկու ծայրերում:Առաջարկվող համարժեք սխեմայի հիման վրա, հաշվի առնելով հողանցման դիմադրությնները, ստացված են արդյունքներ՝ ստանդարտներ «հողային ալիքում» հոսանքի մեծության որոշման համար։ Ներկայացվում են «հողի» հոսանքի մեծության հաշվարկային արժեքները տարբեր էկրանային կտրվածք ունեցող ԿՊԷ-մեկուսացմամբ ուժային մալուխների համար։ Կատարվել է միաֆազ, միակողմանի հողանցմամբ ուժային էլեկտրական մալուխի էկրանային գերհզորության գնահատում։

  • «մագլև» գնացք

  • էլեկտրամագնիսական կախոց

  • Լագրանժի բազմանդամ։

  • մագնիսական շղթայի փոխարինման սխեմա

  • մաթեմատիկական մոդել

  • ցրման մագնիսական հոսքի զուգահեռ ճյուղերի քանակ

«Մագլև» գնացքի կախոցի էլեկտրամագնիսական համակարգի մաթեմատիկական մոդելը կազմվել է մագնիսական շղթայի փոխարինման սխեմայի հիման վրա։ Սխեմայում ցրման մագնիսական հոսքը ներկայացնող զուգահեռ ճյուղերի քանակը որոշվել է ավտոմատացված եղանակով` ելնելով խնդրի լուծման ընդունելի ճշգրտությունից։ Շղթայի տեղամասերի մագնիսական լարվածությունների արժեքները որոշվել են մագնիսական ինդուկցիայի հայտնի արժեքների միջոցով, նյութի աղյուսակի տեսքով հանձնարարված մագնիսացման կորից՝ այն Լագրանժի 4-րդ կարգի բազմանդամով մոտարկելու ճանապարհով։

  • էներգիայի կորուստներ

  • կապիտալ ներդրումներ

  • նվազագույն ծախսեր։

  • տնտեսապես շահավետ հատույթներ

Ճշտվել են հոսանքի տնտեսապես շահավետ խտության մեծությունները օդային և մալուխային գծերի համար։ Որպես նորույթ որոշված է օպտիմալ հարաբերակցության պայմանը էներգիայի կորուստների և ներդրումների միջև։ Արտածված են անհամեմատ պարզ բանաձևեր տարեկան նվազագույն ծախսերի և էներգիայի կորուստների հաշվարկների համար, որոնք կարող են կիրառվել գծերի կառուցման նախաներդրումային հետազոտություններում։

  • воздушная изоляция

  • затраты.

  • литая изоляция

  • монтаж

  • токопровод

  • транспортировка

  • экономия

Օդային և ձուլածո մեկուսչով հոսանքատարրերը նախատեսված են էլեկտրակայաններում և ենթակայաններում եռաֆազ 50 և 60 Հց հաճախությամբ փոփոխական հոսանքի մինչև 35 կՎ շղթաներում էլեկտրաէներգետիկական սարքավորումների էլեկտրական միացման համար։ Օդային մեկուսչով հոսանքատարրերի սկզբնական արժեքը արտադրման փուլում դրանց կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով ավելի ցածր է ձուլածո մեկուսչով հոսանքատարրերի արժեքից։ Սակայն առաքման, մոնտաժի և շահագործման (սպասարկման) փուլերում կրած ծախսերը ձուլածո մեկուսչով հոսանքատարրերի դեպքում զգալիորեն քիչ են։ Օրինակ, ձուլածո մեկուսչով հոսանքատարրերը շահագործման ընթացքում չեն պահանջում սպասարկում, իսկ օդային մեկուսչով հոսանքատարրերը պահանջում են պարբերաբար ներկի թարմացում, օդափոխում և մեկուսիչների փոխարինում։ Ձուլածո մեկուսչով հոսանքատարրերն ունեն նաև փոքր չափսեր, ինչը թույլ է տալիս խնայել հոսանքատարրի տեղափոխման և կապիտալ շինարարության համար կատարվող ծախսերում, ունեն ավելի քիչ ակտիվ հզորության կորուստներ, որը թույլ է տալիս խնայել հոսանքատարրի ծառայության ողջ ժամկետի ընթացքում։ Արդյունքում ստացվում է, որ սկզբնական լրացուցիչ ներդրումները կարճ ժամանակում ետ են գնվում, և ձուլածո մեկուսչով հոսանքատարրերի կիրառումը էներգահամակարգի տարրերում դառնում տնտեսապես առավել հիմնավորված։

  • atomic layer deposition

  • black silicon

  • hafnium dioxide.

  • passivation

  • reflection

  • solar cell

Մակերևութային վերամիավորման կորուստները զգալիորեն փոքրացնում են սև սիլիցիումի (b-Si) արդյունավետությունը արևային էլեմենտներում կիրառելու համար: Այդ կորուստները կարելի է նվազեցնել՝ մակերևույթը պասսիվացնելով որոշակի մեկուսիչ թաղանթներով: Հետազոտվել են n-տիպի b-Si-ի մակերևույթին ատոմաշերտային նստեցման մեթոդով ստացված հաֆնիումի երկօքսիդի (HfO2) թաղանթի պասսիվացման հատկությունները: Ցույց է տրվել, որ HfO2 թաղանթը, բացի արդյունավետ պասսիվացումից, նվազեցնում է նաև b-Si-ի մակերևույթի անդրադարձումը սպեկտրային լայն տիրույթում:

  • ախտորոշում

  • էլեկտրոդ

  • կենսադիմադրություն

  • հետազոտություն

  • հոսանք:

Նկարագրված է բժշկական սարք, որը նախատեսված է մարդու կենսահյուսվածքներում, մարմնի տարբեր մասերում ախտորոշման և հետազոտությունների համար: Մարդու մաշկի վրա կարելի է ազդել տարբեր տիպի հոսանքներով (հաստատուն, փոփոխական, իմպուլսային և այլն): Շատ բժիշկների և գիտնականների կողմից հետազոտվել են էլեկտրական ազդանշանների ազդեցությունը մարդու մաշկի վրա: Ստացված արդյունքներով հնարավոր է ախտորոշել հիվանդության առկայությունը: Սարքը հնարավորություն է տալիս հետազոտել նաև ջերմաստիճանից կախված մարդու կենսադիմադրությունը մաշկի տարբեր կետերում: Սարքում նախատեսված է նաև ծրագրային ապահովում. համակարգչի միջոցով կատարվում է ազդանշանի թվային մշակում, պահպանվում են բժշկական տվյալները, ինչն էլ ապահովում է երկարաժամկետ հետազոտությունների շարք` յուրաքանչյուր այցելուի համար:

  • capacitance model

  • compact modeling

  • DGFinFET/MOSFET

  • mobility degradation

  • short channel effects

Ներկայացված է կարճ ուղետարով երկփականի ՖինՖԵՏ տրանզիստորի ունակության մոդելը, որտեղ հաշվի է առնված լիցքակիրների շարժունակության դեգրադացիան: Ունակության մոդելը հիմնված է ուղետարի լիցքի տերմինալների միջև բաժանման գաղափարի վրա և հանդիսանում է հաստատուն շարժունակության համար նախկինում մշակված մոդելի ընդհանրացումը: Անալիտիկ հաշվարկների ճշգրտությունը ստուգված է 2D Atlas ստանդարտացված թվային գործիքով, որտեղ հաշվարկները կատարված են CVT շարժունակության մոդելով:

  • diagnosis of respiratory diseases

  • ferroelectric BST thin film

  • H2O2 concentration high sensitivity

  • I/V dependencies

Փորձնականորեն ուսումնասիրվել են ֆերոէլեկտրական նանոթաղանթի (բարիումստրոնցիում-տիտանատ՝ BST) վրա հիմնված Pt-BST-Pt կառուցվածքի I/V բնութագրերը t=36...42oC ջերմաստիճանային միջակայքում՝ տարբեր խտությամբ ջրածնի պերօքսիդի (0% (թորած ջուր), 0,5%, 1%, 1,5% եւ 3% H2O2) գոլորշիների առկայությամբ: Պարզվել է, որ BST թաղանթը դրսևորում է բարձր զգայնություն։ Նանոթաղանթի այդ հատկությունը կարող է օգտագործվել շնչառական հիվանդությունների արագ և վաղ ախտորոշման համար: Առաջարկվել և քննարկվել են նաև զգայնության մեխանիզմները:

  • кусочно-линейная аппроксимация

  • нерегулярная решетка

  • триангуляция Делоне.

Մշակված է երկչափ անընդհատ ֆունկցիայի կտոր-գծային մոտարկման ավտոմատացված կառուցման ալգորիթմ։ Մոտարկվող ֆունկցիայի գծային տիրույթները կազմում են ցանց, որը բաղկացած է եռանկյուններից: Ալգորիթմը մինիմալացնում է մոտարկման սխալանքը ցանցի հանգույցների տրված թվի դեպքում, իսկ երկչափ ֆունկցիայի կտորգծային մոտարկման գրաֆիկի պրոյեկցիան կազմում է Դելոնեի եռանկյունապատում։ Առաջարկած մոտեցումը փորձարկվել է երկչափ պարաբոլային ֆունկցիայի մոդելի վրա։

  • интегродифференциальная стационарная система управления.

  • синтез оптимального управления

Գծային ինտեգրադիֆերենցիալ հավասարումների ստացիոնար համակարգում դիտարկված է օպտիմալ կառավարման սինթեզի մի խնդիր, որն ապահովում է ինքնաթիռի կամ տիեզերանավի վառելանյութի ծախսի նվազարկումը: Այն լուծվել է վարիացիոն հաշվի տեղաշարժվող եզրերով մի խնդրի միջոցով, երբ շարժվող նյութական կետի հետագծերի ծայրերը շարժվում են տրված երկու էլիպսոիդների մակերևույթների վրայով:

  • водосток

  • живое сечение

  • русловое преобразование

  • стабилизированное русло

  • ширина русла.

Ուսումնասիրվել են հունային վերակազմավորումները, որոնք հուների ողողման կամ ջրաբերուկների կուտակման պատճառով ընթանում են ջրահոսքերի տարբեր տեղամասերում: Ժամանակի ընթացքում այդ գործընթացը մարում է, և հունը ձեռք է բերում կայունացած նոր տեսք: Հունային վերակազմավորումների կայունացած փուլի համար մշակվել է ընդհանուր մաթեմատիկական մոդել: Այդ նպատակով առաջարկվել է խնդրի այնպիսի դրվածք, որը թույլ է տալիս հունի նոր տեսքը ոչ կայունացած բարդ երևույթի վերջնարդյունքի փոխարեն դիտարկել որպես կայունացած շարժման անկախ խնդրի լուծում: Երկֆազ հեղուկի հիդրոդինամիկայի հիմնական հաշվեկշռային հավասարումների օգտագործմամբ ստացվել է պարզ դիֆերենցիալ հավասարում: Դրա լուծումը հնարավորություն է տալիս կանխատեսել հունային փոփոխությունների կայունացման արդյունքում ձևավորված նոր հունի կոորդինատները:

Council

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ

Գլխավոր խմբագիր` Մելիքյան Վ.Շ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, տ.գ.դ., պրոֆ., ՀՀ

Գլխ. խմբագրի տեղակալ` Գրիգորյան Ա.Խ., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ

Պատասխանատու քարտուղար` Սեյրանյան Ժ.Ս., ՀՀ

Խմբագրական կոլեգիա՝ Աղբալյան Ս.Գ., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Ասլանյան Լ.Հ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.-մ.գ.դ., պրոֆ., ՀՀ Բադալյան Ն.Պ., տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Բաղդասարյան Հ.Վ., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Բաղդասարյան Մ.Ք., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Գագարինսկի Ա.Յու., ֆ.-մ.գ.դ., պրոֆ., ՌԴ Գոնեյմա Մ., տ.գ.թ., Եգիպտոս Գրիմբլաթ Վ., տ.գ.թ., Չիլի Դավթյան Ս.Պ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ք.գ.դ., պրոֆ., ՀՀ Դոկիչ Բ., տ.գ.դ., Բոսնիա և Հերցեգովինա Զորյան Ե., տ.գ.թ., ԱՄՆ Իլյուշենկո Ա.Ֆ., Բելառուսի ԳԱԱ թղթ. անդամ, տ.գ.դ., պրոֆ., Բելառուս Լան Չ., տ.գ.թ., Չինաստան Կարայան Հ.Ս., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.-մ.գ.դ., պրոֆ., ՀՀ Կրասնիկով Գ.Յ., ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Կուրտուա Բ., տ.գ.թ., Ֆրանսիա Հախումյան Ա.Ա., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆ.-մ.գ.դ., պրոֆ., ՀՀ Հակոբյան Վ.Ն., ֆ.-մ.գ.դ., ՀՀ Հահանով Վ.Ի., Կիրառական ռադիոէլեկտրոնիկայի Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., Ուկրաինա Ղուլյան Ա.Գ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.-մ.գ.դ., պրոֆ., ՀՀ Մանդալիկա Ս., տ.գ.թ., Հնդկաստան Մարուխյան Ո.Զ., տ.գ.թ., պրոֆ., ՀՀ Միխայլևիչ Ա.Ա., տ.գ.դ., պրոֆ., Բելառուս Շլիխտման Ու., տ.գ.թ., Գերմանիա Չանգ Ֆ., Թայվանի ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., Թայվան Չապլիգին Յու.Ա., ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Պետրոսյան Օ.Հ., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Պետրոսյանց Կ.Օ., տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Սապատնեկար Ս., տ.գ.թ., ԱՄՆ Սարգսյան Յու.Լ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Սբիտնև Ս.Ա., տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Սիմոնյան Ս.Հ., տ.գ.դ., պրոֆ., ՀՀ Ստեմպկովսկի Ա.Լ., ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Վորոբյով Ա.Ե., տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Տիխոմիրով Գ.Վ., ֆ.-մ.գ.դ., ՌԴ Ցանովա Ս., տ.գ.թ., Բուլղարիա Ուբար Ռ., Էստոնիայի ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., Էստոնիա Ուսանով Վ.Ի., տ.գ.դ., պրոֆ., ՌԴ Քուչուկյան Ա.Թ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆ., ՀՀ