«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» (ՄՍՀՀ) սկսել է դրամաշնորհ ստանալու դիմումներ ընդունել՝ ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հայտեր կարող են ներկայացնել ինչպես փորձառու հետազոտողները, այնպես էլ համալսարանների ուսանողները:

 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս․թ․ ապրիլի 7-ն է: 

 

✅Պահանջները հետազոտողների համար.

- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային հետազոտողները,

- Հետազոտողները կարող են դիմել ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Հետազոտական խմբի ղեկավարը պետք է ամբողջական դրույքով աշխատի հայաստանյան որևէ բուհում։

- Նախապատվությունը տրվելու է հիմնականում համալսարանի աշխատակիցներից կազմված խմբերին,

- Նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք հետազոտության իրականացման գործընթացում կներգրավեն ուսանողի,

- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը մեկ տարի է։ Հետազոտությունը մեկ տարուց ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

 

✅Պահանջներն ուսանողների համար

- Դիմորդը պետք է լինի հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատության բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանող,

- Կարող են դիմել ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային ուսանողները,

- Դիմողը պետք է ներկայացնի երաշխավորագիր ուսումնական հաստատությունից,

- Հետազոտության իրականացման ակնկալվող ժամկետը վեց ամիս է։ Հետազոտությունը վեց ամսից ավել կամ պակաս ժամանակահատվածում իրականացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում։

 

✅Դիմումների ընդունման գործընթացը

- Կայքից բեռնեք դիմումի ձևը,

- Լրացրեք այն հայերենով կամ անգլերենով,

- Լրացված դիմումը ուղարկեք հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ MSRFpanel@aua.am,

- Յուրաքանչյուր դիմորդ (խմբի ղեկավար) տվյալ հետազոտության թեմայի համար կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

 

✅Մրցույթի արդյունքների ամփոփումը

 

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են ըստ իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։

- ՄՍՀՀ-ի աշխատանքները համակարգվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ:

- Որոշ դեպքերում կարող է կոնկրետ նախագծի համար սահմանվել ֆինանսավորման առավելագույն չափ։

 

✅Դիմումի ձևը ներբեռնելու և հետազոտությունների թեմաներին ծանոթնալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://msrf.aua.am/ 

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը