Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ իրավապաշտպան ՀԿ-ն և Ինտերնետ հանրություն ՀԿ-ն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կազմակերպում են "Մտավոր սեփականություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ 2019" մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ):
       Մրցույթի անցկացման նպատակները`

-Իրավական պաշտպանության ոլորտում հեռանկարային  ուղղությունների բացահայտումը և թվային միջավայրում իրավունքի պաշտպանությունը (անձնական տվյալներ, դոմենային անվանումներ, մտավոր սեփականություն, վիրտուալ սեփականություն),

-երիտասարդների շրջանում հետաքրքրության բարձրացումը իրավունքի պաշտպանության և թվային միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերում, այդ թվում՝ մտավոր սեփականության ոլորտում,

– ուսանողների, ասպիրանտների, երիտասարդ մասնագետների շրջանակներում գիտահետազոտական գործունեության խթանումը,

– պետական և հասարակական հատվածների ուշադրության գրավումը դեպի թվային միջավայրի իրավունքի պաշտպանությունը և մտավոր սեփականությունը:

Մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակված է հետևյալ կայք էջում՝ www.ipoclub.am :

        Կից ֆայլում մրցույթի անցկացման կանոններն ու թեմաներն են։

 

Միջոցառման կազմակերպիչ՝ ՄՍԻԱ ՀԿ 
Հեռախոսահամար՝ +374 12 500 – 099
Էլ. Փոստ՝ ipoclubngo@gmail.com

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը