Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք`

Դանուբի շրջանի ԵՄ ռազմավարության ամենամյա համաժողովի մասին

 

Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը (JRC) իր ընդլայնման և ինտեգրման նախաձեռնության շրջանակներում կաջակցի Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Չերնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Կոսովոյի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ընտրվածհետազոտողներին/փորձագետներին նախապես վճարվող ճանապարհորդությանը և բնակեցմանը, 2019 թվականի հունիսի 27-28-ը Բուխարեստում/Ռումինիա անցակցվելիք Դանուբի շրջանի ԵՄ ռազմավարության ամենամյա համաժողովի մասնակցելու նպատակով:

Ամենամյա համաժողովը նպատակ ունի խթանել՝

● տրանսպորտի թվայնացման, կանաչ տեխնոլոգիաների և զբոսաշրջության ստրատեգիական ծրագրերը,

● անդրազգային կլաստերների զարգացումը,

● 2020թ-ից հետո Եվրոմիության քաղաքականության ձևավորմանը, նոր համաձայնեցման քաղաքականությանը, Դանուբի անդրազգային ծրագրին (DTP), ԵՄ-ի հիմնական գործառնական ծրագրերին, ԵՄ-ի մակրո-տարածաշրջանային ռազմավարությունների և Դանուբի տարածաշրջանի առանձնահատկությունների միջև կապերին:

Ճանապարհորդության և բնակեցման վճարը կտրամադրվի հետեւյալ չափանիշների հիման վրա՝

● Գիտական և մասնագիտական նվաճումներ, մասնավորապես, կապված մշակույթի, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, տուրիզմի թվայնացման, տուրիզմում անվտանգության ապահովման, տրանսպորտային կապի և շարժունակության, տարածաշրջանային և մակրո-տարածաշրջանային աճի հետ:

● Տրանսպորտի, թվայնացման, կանաչ տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտներում գիտական և մասնագիտական հրապարակումների քանակ և որակ:

● Ծրագրերի և գործունեությունների քանակ և որակ, որոնցում դիմողը մասնակցել է կամ ներկայումս մասնակցում է ներդնելով իր լուման Դանուբի մակրո-տարածաշրջանի,  վերոնշյալ ոլորտներից մեկում կամ մի քանիսում:

Դիմելու համար, խնդրում ենք ուղարկել ձեր հետաքրքրվածության հայտը հետևյալ էլ. փոստին՝ JRC-SUPPORT-EUSDR-19@ec.europa.eu, մինչև 2019թ-ի ապրիլի 19-ը, ժամը 17:00-ն: Հայտը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը՝

1.     Դիմողի կենսագրությունը, ոչ ավելի, քան երկու էջ;

2.     Մոտիվացիայի նամակ

3.     Ձեռքբերումների, հրապարակումների, նախագծերի և գործողությունների ցանկ, որը կհամապատասխանի վերը նշված չափանիշներին:

 

Մանրամասները՝ կցված փաստաթղթերում

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը