«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ մինչև 35
տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:

Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար,
3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:

Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը
շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հայտարարությունից կամ այցելելով
www.arpainstitute.org կայք:


ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Հեռ.` 210 140 (109)

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը