ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Սիրիայի Արաբական
Հանրապետության տեղական ինքնակառավարման և բնապահպանության նախարարությունը
վարչապետ Իմադ Խամիսի հովանու ներքո անցկացնելու է գիտաժողով՝ «Էկոլոգիական
պլանավորում և դրա դերը կայուն զարգացման մեջ» խորագրով, որին մասնակցելու
հրավեր է հղել նաև հայ մասնագետներին:

        Գիտաժողովի անցկացման օրերը դեռևս հստակեցված չեն, սակայն դիմումների
ընդունման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 30-ն է: Նկատի ունենալով սույն
հանգամանքը՝ ՀՀ ԱԳՆ-ը հայ մասնագետների մասնակցության նպատակահարմարության
մասին կարող է կարծիք հայտնել ժամկետների հստակեցումից հետո՝ ըստ տվյալ պահի
իրավիճակի: Մինչ այդ նախարարությունը առարկություն չունի, եթե մասնակցության
ցանկություն ունեցող հայ մասնագետները ներկայացնեն իրենց հայտերը կազմակերպող
կողմին:

Մասնակցության մանրամասները և դիմումաձևի օրինակը`
http://scs.am/am/665cb02e7e7e105680573603:


ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.` 210 140 (109)

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը