2019թ. հունիսի 24-25-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում տեղի կունենա «Հայաստանը 1920-1991թվականներին» գիտական լաբորատորիայի կողմից կազմակեպվող «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով:

      Գիտաժողովի նպատակն է քննարկել 1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում առկա խնդիրները` քաղաքական գործընթացները, արտաքին քաղաքականությունը, տնտեսական կյանքը, սփյուռքի հետ կապը, հայ առաքելական եկեղեցու գործունեությունը և դերը, մշակութային կյանքը, կենցաղն ու առօրյան:

     Այս խնդիրներով հետաքրքրվող մասնագետներին հրավիրում ենք միանալու գիտաժողովի աշխատանքներին:

     Զեկուցումները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: Գրանցման վերջնաժամկետը 2019 թ. մաիսի 30-ն է:

     Հայտերն ուղարկել hayastan19201991@mail.ru, hayastan19201991@gmail.com էլեկտրոնային հասցեներով:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը