Գյումրու մասնաճյուղի գիտական խորհուրդը 28.02.2019թ. թիվ 09 որոշմամբ հավանություն է տվել երիտասարդ գիտնականների, հետազոտողների և մագիստրոսների համար 2019թ. սեպտեմբերի 25-27-ը «Ստեղծարար մոտեցումներ և նորարարական լուծումներ» խորագրով գիտաժողովի կազմակերպմանը, որը կնվիրվի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60 ամյակին:

      Գիտաժողովը կանցկացվի հետևյալ ձևաչափով. լիագումար նիստը կկազմակերպվի Երևանի կրթահամալիրում, իսկ բաժանմունքների աշխատանքը Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերում:

Գիտաժողովի բաժանմունքների ցանկը.

Գյումրիում աշխատող բաժանմունքներ

  1. Հումանիտար, hասարակական գիտություններ, բուհական դասավանդման մեթոդիկա,
  2. Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ,
  3. Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգչային գրաֆիկա:

Վանաձորում աշխատող բաժանմունքներ (Վանաձոր)

  1. Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ
  2. Տնտեսագիտություն և կառավարում:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը