Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2019»  ՄՐՑՈՒՅԹ

           ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը 2019 թ. հունվարի 25-ին կնքված համագործակցության ծրագրի շրջանակներում  հայտարարում են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2019»  ՄՐՑՈՒՅԹ:

           Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2019  թ. հունիսի 28-ը,   ժամը 18:00 ներառյալ:

           Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2019 թ. հուլիսի 8-ը ներառյալ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112),(+115) հեռախոսահամարներով կամ կցված ֆայլի միջոցով:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը