1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգ»-ի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳ նախարարի 2019թ. մայիսի 10-ի 01/06.1/7435-19 գրության, հայտարարում է 2019-2020 ուս.տարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն  հետևյալ մասնագիտություններով.

Հ/հ

Թվանիշը

Մասնագիտությունը

Ասպիրանտորայի տեղերի քանակը

Ուսման վարձը,

հազ. դրամ

անվճար

վճարովի

1

Ե.02.01

Մեքենագիտություն

1

1

396000

2

Ե.09.01

Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա, էլեկտրատեխնոլոգիաներ

1

1

396000

3

Ե.11.17

Բժշկական նշանակության սարքեր, համակարգեր, արտադրատեսակներ

1

1

396000

4

Ե.12.03

Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր

1

1

396000

5

Ե.13.01

Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

1

1

396000

6

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր

1

1

396000

7

Ե.13.03

Հաշվողական մեքենաներ, հա­մա­լիրներ, համակարգեր, ցանցեր, դրանց տարրերը և սարքա­վո­րումները

1

1

396000

8

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

1

1

396000

9

Ե.13.05

Մաթեմատիկական մոդելավորում, թվային  մեթոդներ և ծրագրերի համալիրներ

1

1

396000

10

Ե.14.02

Միջուկային էներգետիկ կայանքներ

1

1

396000

11

Ե.14.03

Ջերմաէներգետիկա

1

1

396000

12

Ե.14.04

Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ

1

1

396000

13

Ե.16.01

Նյութագիտություն

1

1

396000

14

Ե.27.01

Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա (2 տեղը՝ ՍԻՆՈՓՍԻՍ)              

3

1

396000

15

ԻԴ.02.01

Օգտակար հանածոների հանքավայրերի մշակում և շահագործում

1

1

396000

Ընդամենը

17

15

 

 

2. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.

  • օտար լեզու՝
  • անգլերեն – «TOEFL» iBT` 46 միավոր, «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն - «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն - «on DaF»` 60 միավոր,

Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ ՝ 25 միավոր:                                                                                                                                                                                                                                                                                                   

2.1. Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:                           

2.2. Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր տացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

           1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

           2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

           3) հրատարակված գիտական աշխատանքների թիվը,

           4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ                       միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):                                                                                                             

2.3.  Անվճար ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:                                                                                                                           

2.4.  Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 27-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փասթաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկա­յականը կամ դրան համապատասխան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3x4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

3. Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննությունները տեղի կունենան սույն թվականի հունիսի 13-ին ժամը 14:00-ին, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում:

4. Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ գիտամանկավարժական կադրերի բաժին` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 58-98-84:

Մասնագիտական հարցաշարերը կցված են նյութին. 

 ՀԱՊՀ  ընդունող հանձնաժողով

Attachments

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը