
Հուլիսի 02, 2019
Ստեղծագործական մտածելակերպը՝ նորարարության համար
169 դիտումներ
Դասընթացները կվարի ՀԱՊՀ պրոֆեսոր, ԱՐԼԻԱՆ ընկերության հիմնադիր տնօրեն, 2013 թ. Լավագույն կին-ձեռներեց ՀՀ վարչապետի մրցանակի դափնեկիր “Նորարարություն և նախաձեռնողականություն” անվանակարգում` Արևիկ Սարգսյանը։
Դասընթացներն իրականացվում են Creative Spark ծրագրի շրջանակներում։
Թրեյնինգի նպատակը: Այն հնարավորություն կնձեռի ծանոթանալ նորարարության, ստեղծագործական մտածելակերպի, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին, միջազգային տերմինաբանությանը այդ բնագավառում, ոլորտում կիրառական մեծ նշանակություն ունեցող նախագծային և վերլուծական տարբեր, այդ թվում ծրագրային, գործիքներին:
Թրեյնինգի բովանդակությունը
· Նորարարական մտածելակերպի հմտություններ
· Ոչ ստանդարտ մտածելակերպի զարգացում
· Գյուտարարական խնդիրներ լուծելու տեսության հիմունքներ (теория решения изобретательских задач, ТРИЗ)
· Ստեղծագործական և քննադատական մտածելակերպի զարգացում (Էդուարդ դե Բոնոյի և այլ մեթոդները)
· Նորարարություն և ձեռնարկատիրություն
· Նորարարություն
· Ձեռներեցություն
· Բիզնեսի մոդելավորում
Թրեյնինգի ելքային արդյունքները: Դասընթացի արդյունքում ուսանողը ձեռք է բերում.
- Գիտելիքներ
· ոչ ստանդարտ մտածելակերպի զարգացման միջոցների մասին,
· ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացման միջոցների և կիրառման մեթոդների ու գործիքների մասին,
· գյուտարարական խնդիրների լուծման տեսության հիմունքների, չափանիշների, միջոցների մասին,
· «ինովացիայի» ազդեցության վերաբերյալ տնտեսության զարգացման վրա,
· գաղափարը հաջողակ բիզնեսի վերածելու գործընթացի էության վերաբերյալ,
- հմտություններ
· կիրառել ստեղծագործական և քննադատական մտածողությունը միջանձնային, բիզնես և կառավարչական հաղորդակցությունում,
· կիրառել ոչ ստանդարտ որոշումներ ամենատարբեր իրավիճակներում,
· գյուտ արարել` գյուտարարական խնդիրների լուծման օրինակների քննարկման միջոցով,
· բիզնես մոդելավորման ու պլանավորման գործընթացներում;
- ունակություն
· խնդիրների լուծման ստեղծագործական մոտեցման միջոցով գեներացնել վառ և հետաքրքիր գաղափարներ, ստեղծել նոր ուղղություններ աշխատանքում, կարիերայում, բիզնեսում:
· ձեռք բերված գիտելիքները և հմտությունները օգտագործել սեփական բիզնեսը հիմնելու համար:
· ստեղծել սկսնակ (start-up) ընկերություններ, իրագործել գաղափարը ու առևտրայնացնել այն կամ կառավարել այդ գործընթացը:
Թրեյնինգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կուղարկվի էլ․ փոստի միջոցով։
Թրեյնինգին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc1Bk8paWazPN5gJcypVEGd5O6D2RUvuNizkKOyWIcGUx_XRg/viewform
Գրանցումը կավարտվի 07․07․2019 ժամը 22։00-ին,տեղերը սահմանափակ են շտապեք գրանցվել։
Հայտարարություններ
Տեսնել բոլոր կցված ֆայլերը
-
09/12/2019
3D printing for enterprise education
-
04/12/2019
Հեռական ասպիրանտուրայի ընդունելություն
-
28/11/2019
Անգլերենի խորացված դասընթացներ
-
11/11/2019
ՀԱՊՀ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-2019
-
21/10/2019
Ասպիրանտների աջակցության ծրագիր
-
03/10/2019
Հայ-Ռուսական համալսարանի տարեկան գիտաժողով
-
02/10/2019
Գիտատեխնիկական կոնֆերանս
-
02/10/2019
Գիտական նստաշրջան