Իրանական գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունը հայտարարել է Kharizmi տարեկան միջազգային մրցանակաբաշխության մասին: Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 1-ը։

     Այս մրցանակաբաշխության նպատակը աշխարհի տարբեր երկրների գիտնականների, նորարարների և գյուտարարների ջանքերի ու ներդրումների գնահատումն է գիտության և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում, ինչպիսիք են` օդա-տիեզերական գիտությունը, գյուղատնտեսությունը, բնական ռեսուրսները, կենդանագիտությունը և անասնաբուժությունը, հիմնական գիտությունները, կենսատեխնոլոգիան, հիմնական բժշկական գիտությունները, քիմիական տեխնոլոգիաները, քաղաքաշինությունը, Էլեկտրոնային և համակարգչային գիտությունը, կանաչ տեխնոլոգիաները, արդյունաբերական և տեխնոլոգիական կառավարումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նյութեըր, մետալուրգիան, մեխնիկան, մեխատրոնիկան, բժշկական գիտությունները և նանոտեխնոլոգիաները (ոլորտները նշված են ըստ  Kharizmi հայտարարության տեքստի)։

Մանրամասներն  այստեղ․  https://ka.irost.org/en/ ։

 

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը