ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա Երիտասարդ հետազոտողների կրթաթոշակային ծրագրին վերաբերվող մանրամասներ.

Հետազոտությունները պետք է լինեն հետևյալ ոլորտներում՝

  1. շրջակա միջավայր՝ աղետի ռիսկերի նվազեցման վրա հատուկ շեշտադրումով;
  2. միջմշակութային երկխոսություն;
  3. տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ;
  4. հակամարտությունների խաղաղ կարգավորում:

Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երկու հայտ, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով։

Կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Խնդրում եմ հնարավոր թեկնածուների հայտերը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև ս.թ. նոյեմբերի 12-ը:

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը