Օգոստոսի 20, 2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 2019թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
62 դիտումներ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարեկան գիտաժողովը կանցկացվի 2019թ. նոյեմբերի 18-22-ը։
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպելու համար ստեղծվել է կազմկոմիտե հետևյալ կազմով՝ Ո.Մարուխյան (նախագահ), Ռ.Աղգաշյան, Ա.Ավետիսյան, Կ.Արզումանյան, Մ.Բաղդասարյան, Ն.Բաղդասարյան, Ա.Գրիգորյան (նախագահի տեղակալ), Ա.Թադևոսյան, Ա.Խառատյան, Ի.Հովհաննիսյան, Հ.Հովսեփյան, Ա.Հարությունյան (քարտուղար), Ա.Ղոչիկյան, Ս.Մանուկյան, Ա.Պապոյան, Ա.Կոստանդյան, Հ.Պետրոսյան, Ա.Ֆրանգուլյան։
Գիտաժողովի աշխատանքները կկազմակերպվեն հետևյալ գիտական ուղղություններով (բաժանմունքներով)՝
- ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
- մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն, տրանսպորտ, դիզայն,
- էներգետիկա, էլեկտրատեխնիկա,
- մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա,
- քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ,
- հումանիտար և հասարակական գիտություններ,
- ճարտարագիտական կրթության մեթոդական և մեթոդաբանական հարցեր,
- ինովացիաները Պոլիտեխնիկում,
- ուսանողական ֆորում:
Զեկուցումների նյութերը մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը, կցված ֆայլում տրված պայմաններով ձևավորված, անհրաժեշտ է ներկայացնել կազմկոմիտեի համապատասխան անդամին (ինստիտուտի տնօրեն, մասնաճյուղի տնօրեն, ֆակուլտետի դեկան, կենտրոնի տնօրեն, համահամալսարանական ամբիոնի վարիչ):
Գիտաժողովի զեկուցումների հիման վրա կհրատարակվի «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուն՝ ներառելով գիտաժողովի բաժանմունքների երաշխավորած, գրախոսված և ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից ընդունված նյութերը:
Attachments
Հայտարարություններ
Տեսնել բոլոր կցված ֆայլերը
-
09/12/2019
3D printing for enterprise education
-
04/12/2019
Հեռական ասպիրանտուրայի ընդունելություն
-
28/11/2019
Անգլերենի խորացված դասընթացներ
-
11/11/2019
ՀԱՊՀ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-2019
-
21/10/2019
Ասպիրանտների աջակցության ծրագիր
-
03/10/2019
Հայ-Ռուսական համալսարանի տարեկան գիտաժողով
-
02/10/2019
Գիտատեխնիկական կոնֆերանս
-
02/10/2019
Գիտական նստաշրջան