Անօդաչու թռչող սարքերի Digital «UAV» Forum 2019 միջազգային ֆորումը Երևանում All Photos

    Սույն թվականի հոկտեմբերի 16-20-ը Երևանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և «ԱՅԲ» դպրոցում, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ազգային հետազոտական համալսարան) կազմակերպչական աջակցությամբ, առաջին անգամ տեղի կունենա «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը։  

       Ֆորումը կազմակերպվում է գիտատեխնիկական, գիտական և կրթական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ներգրավման ու համախմբան համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով: Այն միտված է նպաստելու ինժեների, հետազոտողի, գիտաշխատողի, բուհի դասավանդողի հեղինակության, բարձրագույն ուսումնական հաստատություններում և ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող երիտասարդների կարգավիճակի բարձրացմանը, ինչպես նաև հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում հետաքրքրություն խթանելու ինժեներական և գիտատեխնիկական մասնագիտական գործունեության նկատմամբ:

Ֆորումը ներառում է հետևյալ երեք ուղղությունները՝

Գիտական կոնֆերանս. կներկայացվեն և կքննարկվեն արդի գիտատեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում։

Հեքըթոն. անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծում։

-Դպրոցական կրթական հարթակ:

Գիտական կոնֆերանսը կբացվի լիագումար նիստով, որի ընթացքում ելույթ կունենան ԱԹՍ ոլորտում հայտնի գիտնականներ և փորձագետներ: Կոնֆերանսը կշարունակվի բաժանմունքներում, որտեղ իրենց աշխատանքները կներկայացնեն ուսանողները, երիտասարդ գիտաշխատողները, ոլորտի առաջատար մասնագետները:Կոնֆերանսի ուղղություններն են՝

  • ԱԹՍ-երի կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում՝  Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունների հաշվառումով։
  • Արհեստական բանականության տեխնոլոգիաները և դրանց կիրառումն ԱԹՍ-ների կառավարման համար:
  • ԱԹՍ-ների կիրառումը զվարճանքների ոլորտում:
  • ԱԹՍ-ների կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:

Լավագույն զեկուցումները կհրապարակվեն գիտական ժողովածուում։

Հեքըթոնը 36 ժամ տևողությամբ միջոցառում է, որի ընթացքում մասնակիցները պետք է մշակվեն լուծումներ մշակեն ֆորումի բիզնես գործընկերների առաջադրած խնդիրների համար և նախատիպի տեսքով ներկայացնեն ժյուրիին՝ գնահատման համար: Հեքըթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն առանց տարիքային կամ որևէ այլ սահմանափակման: Մասնակցության համար կարող են գրանցվել նվազագույնը 2 առավելագույնը 6 անդամից բաղկացած թիմերը: Անհատները նույնպես կարող են ներկայացնել հեքըթոնի մասնակցության հայտ որի հիման վրա նրանց կառաջարկվի միանալ թիմերից որևէ մեկին կամ ստեղծել նոր թիմ այլ անհատ մասնակիցների հետ: Հաղթող ճանաչված թիմերը կարժանան մրցանակների:

Կրթական հարթակում կկազմակերպվեն դպրոցականների ստեղծած գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, վարպետաց դաս՝ «Ինչպես հավաքել անօդաչու սարք զրոյից» և ցուցադրական ելույթներ «Школы дронов» -ի դասավադողների ու World Skills-ի «ԱԹՍ-ի կառավարում» կատեգորիայի չեմպիոնների մասնակցությամբ: Ցուցահանդեսին կարող են մասնակցել ինչպես նախատիպային, այնպես էլ օգտատործման համար պատրաստ մոդելները:

Ֆորումի պաշտոնական կայքը՝ http://duav.org/ ։

Ֆորումի բոլոր երեք ուղղություններով մասնակցության հայտերի ընդունման ժամկետը սույն թվականի հուլիսի 25-ից սեպտեմբերի 25-ը:

            Մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված ֆայլերում։

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը