Գիտաժողով ՝ “Computer Science and Information Technologies 2019”

Սիրով տեղեկացնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 26-ին ժամը 1300-ից 1800-ը
“Computer Science and Information Technologies 2019” գիտաժողովի
շրջանակներում տեղի կունենա «Scientometrics in Practice» աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ինչպես
տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ։ Մասնավորապես, Clarivate
Analytics-ի ներկայացուցիչ Վարվարա Սոսեդովան կներկայացնի Web of Science-ում
տեղեկության որոնման առանձնահատկությունները, ինչպես նաև Web of Science կից
համակարգում՝ Publons-ում,  գիտնականի անձնական պրոֆիլ ստեղծելու և
հետաքրքրող ոլորտի առաջատար գիտական ամսագիր գտնելու և ամսագրի
ինդիկատորներին ծանոթանալու բոլոր հերթական քայլերը։

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի  աշխատակիցները
կներկայացնեն գիտատեղեկատվական շտեմարանների, գիտաչափական ցուցիչներրի,
գիտական հրապարակումների և ամսագրերի միջազգային չափորոշիչների մասին ամփոփ
տեղեկատվություն, կանդրդառնան նաև հումանիտար և հասարարական գիտություններում
գիտաչափության կիրառման առանձնահատկությունների և հանդիպող բարդություններին։

Վրաստանից հրավիրված մասնագետները կներկայացնեն իրենց փորձը գիտաչափության
ոլորտում:

Դասախոսությունների վերջում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա
անձամբ փորձել ստեղծել իր գիտական գործունեությունը նկարագրող էջը Publons
համակարգում, ինչպես նաև Journal Citation Report համակարգում գտնել իրեն
հետաքրքրող ամսագիրը:

Աշխատաժողովի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հասցեով՝

https://csit.am/2019/w3.html?r=1568026171

https://csit.am/2019/schedule.php

Թեև գիտաժողովի մասնակցության համար գրանցման ժամկետն անցել է, սակայն Դուք
կարող եք Ձեր մասնակցության մասին կարճ նամակ ուղարկել հետևյալ հասցեով՝
csiam@ipia.sci.am : Վերջինս անհրաժեշտ է աշխատաժողովի մասնակիցների թիվը
ճշտելու և կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը