ՀՀ համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտները հրավիրվում են մասնակցելու PMI Science -ի աջակցությամբ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից իրականացվող Ասպիրանտների աջակցության ծրագրին (PhD Support Program)։


Ոլորտներ


● Տվյալագիտություն

● Նյութաբանություն

● Արդյունաբերական ճարտարագիտություն

● Էլեկտրոնային ճարտարագիտություն

● Էներգիայի կառավարում

● Փորձարարական ֆիզիկա

● Մաթեմատիկական մոդելավորում

● Արհեստական բանականություն

● Մեքենայական ուսուցում

● Մեխանիկական ճարտարագիտություն

● Չափման /sensing/ տեխնոլոգիաներ

 

Ովքեր կարող են դիմել

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է․

  • Լինել  ՀՀ-ում գործող  հետազոտական հաստատությունների կամ համալսարանների ասպիրանտ,
  • Ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։

Ֆինանսավորում
Ծրագրի շրջանակում կֆինանսավորվեն ընտրված մինչև 10 ասպիրանտներ, որոնց հետ նաև կաշխատեն փորձառու մենթորներ ու փորձագետներ։

 

Ինչպես դիմել

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն սույն Առցանց հայտադիմումը անգլերենով և կցեն իրենց և ասպիրանտական ծրագրի ղեկավարի անգլերեն ինքնակենսագրությունները։


Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը՝

2019թ-ի նոյեմբերի 04-ը (ներառյալ)։

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը