1. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտու­րատուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգ»-ի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. դեկտեմբերի     2-ի 01/06.1/28049-19 գրության, հայտարարում է 2019-2020 ուս.տարվա հեռակա ասպիրանտուրայի ընդունելություն  հետևյալ մասնագիտություններով.

 

Հ/հ

Թվանիշը

Մասնագիտությունը

Ասպիրանտուրայի տեղերի քանակը

անվճար

Վճարովի (ուսման վարձը՝ 297000 դրամ)

1

Ա.01.04

Երկրաչափություն և տոպոլոգիա

1

1

2

Ե.12.01

Ռադիոտեխ­նիկա, ռադիո­հաճախա­կանային սարքա­վորումներ, հա­­մա­կարգեր, տեխնոլո­գիաներ (1 տեղը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն)

2

1

3

Ե.12.03

Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր

1

1

4

Ե.13.01

Կառավարում, կառավարման համակարգեր և դրանց տարրերը

1

1

5

Ե.13.02

Ավտոմատացման համակարգեր  

2

1

6

Ե.13.04

Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում

1

1

7

Ե.13.05

Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ

1

1

8

Ե.14.01

Էներգետիկ համակարգեր, համա­լիրներ, էլեկտրակայաններ և դրանց կա­ռավա­րումը

1

1

9

Ե.14.03

Ջերմաէներգետիկա

1

1

10

Ե.14.04

Վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրներով էներգետիկ կայանքներ

1

1

11

Ե.16.01

Նյութագիտություն

1

1

12

Ե.16.02

Մետալուրգիա

1

1

13

Ը.00.02

Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում

2

1

14

ԻԴ.04.01

Երկրաբնապահպանություն

1

1

Ընդամենը

17

14

  1. Ասպիրանտուրայի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտները, ովքեր ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, հանձնել են «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից տարբերակված ստուգարքներ ու հաղթահարել հետևյալ անցումային շեմերը.
  • օտար լեզու՝
  • անգլերեն – «TOEFL» iBT` 46 միավոր, «IELTS» ՝ 5,5 միավոր,
  • ֆրանսերեն - «TCF»` 200 միավոր,
  • գերմաներեն - «on DaF»` 60 միավոր,
  • Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ ՝ 25 միավոր:
    • Դիմորդները հանձնում են ընդունելության քննություն մասնագիտական առարկայից, որը գնահատվում է 20 - միավորային սանդղակով: Մասնագիտական քննությունը հանձնված է համարվում, եթե դիմորդը ստացել է առնվազն «13» միավոր:
    • Ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր տացած անձը: Մասնագիտական քննության հավասար գնահատականների դեպքում հաշվի են առնվում հետևյալ ցուցանիշներն ըստ հերթականության՝

1) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ընդհանուր միջին որակական գնահատականը,

2) բակալավրի և մագիստրոսի ընդհանուր միջին որակական գնահատականների գումարը,

3) հրատարակված գիտական աշխատանքների քանակը,

4) միջազգային կամ հանրապետական ուսանողական առարկայական մրցույթներում կամ օլիմպիադաներում ստացած դիպլոմները կամ միջազգային գիտաժողովներին մաս­նակ­ցությունը (զեկուցումները):

  • Պետական պատվերի շրջանակներում (անվճար) ասպիրանտուրա ընդունված անձանց հետ կնքվում է պայմանագիր, հա­մաձայն որի ասպիրանտուրան ավարտելուց հետո նրանք առնվազն երեք տարի պայմանագրային հիմունքներով պար­տա­վոր են աշխատել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ)` կրտսեր գիտաշխատողի կամ ասիստենտի պաշտոնում:
  • Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս.թ. դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ:

Դիմորդները ՀԱՊՀ ընդհանուր բաժին են ներկայացնում հետևյալ փասթաթղթերը.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով, նշելով ընտրած մասնագիտությունը,
  • բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկա­յականը կամ դրան համապատասխան տեղեկանքը` բալային գնահատմամբ,
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ մասնագիտությունից՝ առնվազն 20 էջի սահմաններում,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկը, ինքնակենսագրությունը, անձնագրի պատ­­ճենը, արական սեռի ներկա­յա­ցուցիչների համար` կցագրման վկայականի պատճենը և չորս գունավոր լուսանկար (3x4 չափի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
  1. Բոլոր մասնագիտություններով ասպիրանտուրա ընդունելության մասնագիտական քննությունները տեղի կունենան սույն թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 14:00-ին, ՀԱՊՀ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում:
  2. Տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱՊՀ գիտամանկավարժական կադրերի բաժին` ք. Երևան, Տերյան փ., 105 (17 մասնաշենք), հեռ. 58-98-84:

 

ՀԱՊՀ  ընդունող հանձնաժողով

Հայտարարություններ

Տեսնել բոլոր կցված ֆայլերը