«Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» գիտաժողով Բոլոր նկարները

2018 թվականի հոկտեմբերի  26-27-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ  համալսարանի 85-ամյակին նվիրված «Հանքարդյունաբերության արդիական հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը։ Գիտաժողովին ներկա էին  Սյունիքի մարզպետ Հ. Պողոսյանը, փոխմարզպետ Գ. Թադևոսյանը, ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ո. Մարուխյանը, պրոռեկտոր  պրոֆեսոր Ա. Գրիգորյանը, «Ընդերքաբանություն և մետալուրգիա» ֆակուլտետի դեկան դոցենտ Ա. Ֆրանգուլյանը, «Նյութագիտություն և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար պրոֆեսոր Ս. Աղբալյանը, «Ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանը, «ԼՄ արդյունաբերության և բնօգտագործման տնտեսագիտություն և կառավարում» սեկտորի վարիչ դոցենտ Ս. Մկրտչյանը, «Հանքագործ և մետալուրգ»  ամսագրի գլխավոր խմբագիր Վ. Կիրակոսյանը, հյուրեր ոլորտի առաջատար ձեռնարկություններից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը: Այնուհետ գիտաժողովի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա համալսարանի հիմնադրման 85-ամյակի առիթով շնորհավորեց բուհի դասախոսական կազմին, տարբեր տարիների ղեկավարներին, ուսանողներին, շրջանավարտներին: Նա իր ելույթում անդրադարձավ Հայաստանում բարձրագույն կրթություն տալու, որակյալ մասնագետներ պատրաստելու գործում ՀԱՊՀ-ի դերին և կարևորեց նման գիտաժողովի կազմակերպումը Կապանի մասնաճյուղում։

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ ներկայացրեցին ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի և Կապանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմից գիտության դոկտորներ, թեկնածուներ, ինչպես նաև հայցորդներ:

Գիտաժողովի ընթացքում եղան բովանդակալից քննարկումներ: Գիտաժողովի կազմկոմիտեն ներկայացված աշխատանքներից ինը երաշխավորեց տպագրության ոլորտի հեղինակավոր հանդեսներում:

Գիտաժողովի զեկուցումները կցված են։