Նոյեմբերի 27, 2018
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
40 views
Նոյեմբերի 27-ին Ա. Մարգարյանի անվ. դահլիճում տեղի ունեցավ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ բաժանմունքի նիստը։ Նիստը նախագահեց Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Կ. Արզումանյանը։
Ներկայացվեցին հետևյալ զեկույցները՝
Ինովացիոն կրթության ներդրման հեռանկարները տեխնիկական համալսարանում(Ռ. Աղգաշյան,Գ. Մարգարով),
Մագիստրոսական կրթական ծրագրի մշակումը MARUEEB մոդելի կիրառմամբ(Ո. Մարուխյան, Ռ. Աղգաշյան, Ա. Գևորգյան),
«Էրասմուս+» ծրագրի «Երկփուլային նորարարական ուսումնական ծրագրերի մշակումը միկրոէլեկտրոնային ճարտարագիտության ոլորտում (DOCMEN)» նախագծի արդյունքների վերլուծություն (Վ.Շ. Մելիքյան, Ս.Կ.Շուքուրյան (ԵՊՀ)),
Ինովացիոն և ձեռնարկատիրական բաղադրիչների դերը ինժեներական կրթության մեջ (Ա. Մխիթարյան, Ռ. Աղգաշյան),
Ճարտարագիտական կրթության արդյունավետության բարելավումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ (Ռ. Աղգաշյան, Գ. Մարգարով),
Նորարարական մանկավարժության ժամանակակից մոտեցումներն ու առանձնահատկությունները (Ա. Մխիթարյան, Ա. Աբրահամյան),
Էլեկտրոնային ուսուցման արդյունավետ ներդրումը և իրականացումը (Ա. Աբրահամյան),
Մաթեմատիկայի դասավանդման մեթոդաբանության արդիականացումը ինժեներական բուհում (Ի. Հովհաննիսյան, Ա. Առաքելյան),
Կրթական ծրագրերից ՀԱՊՀ շրջանավարտների բավարարվածության մասին (Ռ. Աղգաշյան, Ի. Հովհաննիսյան, Ն. Ամիրբեկյան),
Դիդակտիկա. ավանդական և նորագույն տեխնոլոգիաների համադրումը ուսուցման գործընթացում (Հ.Ց. Պետրոսյան),
Պրոբլեմային ուսուցում. նո՞ր, թե՞ նորացված մեթոդիկա (Ա. Մարտիրոսյան),
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զանգվածային տարածման ազգային ծրագրի նախագծի փորձարկման հարցի լուսաբանումը(Ա. Ղոչիկյան, Խ. Սանոսյան)։
Բաժանմունքի նիստն անցավ ակտիվ քննարկումներով, շոշափվեցին ճարտարագիտական կրթության մեթոդական ու մեթոդաբանական արդիական հարցեր։
Նորություններ
Տեսնել բոլոր նորությունները
-
25/11/2019
ՀԱՊՀ ՏԱՐԵԿԱՆ 2019 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ
-
02/08/2019
Մասնակցություն միջազգային գիտաժողովներին