ՀԱՊՀ Երևանի կրթահամալիրն այսօր հյուրնկալեց Կապանի մասնաճյուղի դասախոսական և ուսանողական կազմին Բոլոր նկարները

Այսօր ՀԱՊՀ Երևանի կրթահամալիրը հյուրնկալեց Կապանի մասնաճյուղի դասախոսական և ուսանողական կազմին, մասնաճյուղի տնօրեն Ա․Կոստանդյանի ղեկավարությամբ։ Հանդիպման ընթացքում հյուրերը  շրջեցին Գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնում, Ռենտգենակառուցվածքային հետաազոտությունների լաբորատորիայում, Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայում և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում։

Հյուրերն այցելեցին Փորձագիտական կենտրոնի Գիտաարտադրական լաբորատորիա։  ՀԱՊՀ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը ներկայացրեց նորաստեղծ Տեխնոլոգիական ինովացիոն հարթակն ու առաջարկեց ծանոթանալ Գիտաարտադրական լաբորատորիայի սարքավորումներին։ Կենտրոնի մասնագետ Հայկ Վասիլյանը ներկայացրեց լաբորատորիայի հնարավորությունները, 3D տպիչներն ու սկանավորող սարքերը, լազերային կտրող սարքը, ֆրեզերային հաստոցը։ Նա ցուցադրեց նաև որոշ նմուշներ։

Այնուհետև Փորձագիտական կենտրոնի Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների լաբորատորիայում Գիտական աշխատանքների և ինովացիոն հետազոտությունների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյանը փոքրիկ սեմինար անցկացրեց հյուրերի հետ ՛՛Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ՛՛ թեմայի շուրջ, ծանոթացրեց հյուրերին թեստավորման Fluke Network սարքավորումների կառուցվածքի և կիրառության հետ։

Հաջորդ կանգառը Ռենտգենակառուցվածքային հետազոտությունների լաբորատորիան էր։ Լաբորատորիայի  գիտաշխատողը ներկայացրեց ռենտգենյան դիֆրակտոմետրը, դրա հնարավորությունները, ինչպես նաև ցուցադրեց սարքի աշխատանքը։ Այն շատ հետաքրքրեց Կապանի մասնաճյուղի դասախոսներին, հատկապես իրենց մասնաճյուղում կատարվող ուսումնական ու հետազոտական գործընթացներում կիրառելու տեսանկյունից։

Այնուհետև այցելեցին հյուրերը Օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիա։  Հյուրերին դիմավորեցին լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Օլեգ Գասպարյանը, լաբորատորիայի աշխատակիցները։  Այնուհետև հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ։ Նրանց լաբորատորիաներին ծանոթացրեց դոցենտ Ազատուհի Ուլիկյանը։ 

Նմանատիպ հանդիպում Կապանի ուսանողների հետ տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին։ (Նյութի հղումը՝  https://innovative.polytechnic.am/hy/news/2018/11/16/Kapan/23)