Հանդիպում Ասպիրանտների աջակցության մրցույթի հաղթողների հետ Բոլոր նկարները

     Մարտի 12-ին տեղի ունեցավ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և PMI Science-ի աջակցությամբ կազմակերպված Ասպիրանտների աջակցության ծրագրի մրցանակաբաշխությունը։ Ծրագրի նպատակն է զարգացնել գիտական և հետազոտական էկոհամակարգը Հայաստանում:    

     Ծրագրի հաղթող 10 ասպիրանտներից 2-ը  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտներն են՝  Տաթևիկ Բաղդասարյանը և Տիգրան Հակոբյանը։ Նրանք արժանացան 364,000 ՀՀ դրամ ամսական կրթաթոշակների՝ 1 տարվա կտրվածքով, ինչպես նաև միջազգային մենթորների աջակցությանը:

     Մարտի 13-ին Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր՝ Արեգ Գրիգորյանի նախաձեռնությամբ, ''Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն'' դասընթացին հյուրնկալվել էին Տաթևիկը և Տիգրանը։  Տաթևիկը ներկայացրեց մրցութային հայտը։ Դասընթացի ընթացքում առաջին կուրսի ասպիրանտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, ցանկություն հայտնեցին շարունակական դարձնել այսպիսի հանդիպունմները։