Հունիսի 9-ից մեկնարկեց Creative Spark ծրագրով նախատեսված թրեյնինգների շարքը։

Թրեյնինգ ‹‹Ստեղծագործական մտածելակերպը՝ նորարարության համար››
Թրեյնինգի նպատակն է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալ նորարարության, ստեղծագործական մտածելակերպի, բիզնես մոդելավորման ժամանակակից միտումներին, միջազգային տերմինաբանությանը այդ բնագավառում, ոլորտում կիրառական մեծ նշանակություն ունեցող նախագծային և վերլուծական տարբեր, այդ թվում ծրագրային գործիքներին: