Մասնակցություն միջազգային գիտաժողովներին Բոլոր նկարները

«Հանքաքարի հարստացման նախաֆլոտացման գործընթացի էլեկտրամեխանիկական համակարգերի անկանոն աշխատանքային ռեժիմներից պաշտպանության մեթոդների մշակումը» գիտական թեմայի շրջանակներում ստացված արդյունքները թեմայի ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ, պրոռեկտոր Մարինկա Քաջիկի Բաղդասարյանը հուլիսին ներկայացրել է միջազգային երկու գիտաժողովներում։   

Հուլիսի 9-10 Պրահայում տեղի է ունեցել “ICCSDI 2019: 21th International Conference on Control System Design and Implementation” գիտաժողովը։, որի ընթացքում պրոֆեսոր Մ․Բաղդասարյանը  հանդես է եկել  ՛՛Developing a Regulator for Improving the Operation Modes of the Electrical Drive Motor՛՛ թեմայով զեկուցումով։ Այն գնահատվել է որպես գիտաժողովի լավագույն աշխատանք,  իսկ Մարինկա Բաղդասարյանը նախագահել է գիտաժողովի Physical Program Session I բաժանմունքը։ 

Հուլիսի 22-23 Հռոմում տեղի է ունեցել “ICCTS 2019: 21th International Conference on Control Techniques and Strategies” գիտաժողովը։, որի ընթացքում ներկայացվել է ՛՛Investigating the Regulation System of the Synchronous Motor Excitation Mode Serving as a Reactive Power Source՛՛ թեմայով զեկուցումը։  Պրոֆեսոր Բաղդասարյանը նախագահել է Physical Program Session II  բաժանմունքը։ 

 

Միջազգային գիտաժողովներին մասնակցությունն իրականացվել է ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ:

Կցված ֆայլեր