Հոկտեմբերի 17-ին ՀԱՊՀ 17-րդ մասնաշենքում տեղի ունեցավ Նյու Յորքից ժամանած Facebook AI-ի ինժեներ, PyTorch  ծրագրի հեղինակ Սումիթ Չինտալայի զեկուցումը  “DEEP LEARNING USING PYTORCH” թեմայով։  Զեկուցմանը հաջորդեց գործնական սեմինարը, որի ընթացքում առավել հետաքրքված մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու  PyTorch  ծրագրին։ 

Հանդիպումը կազմակերպվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST - Foundation for Armenian Science and Technology) կազմակերպած Գլոբալ Ինովացիոն Ֆորումի (GIF 19) շրջանակներում։