Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի բացման առաջին լիագումար նիստը։ Գիտաժողովի բացմանը ներկա էր ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։  Մինչև զեկուցումներին անցնելը՝ ՀԱՊՀ ռեկտոր Ո․Մարուխյանը Ռեկտորատի անունից մեծապես արժևորելով ՀԱՊՀ-Սինոփսիս համագործակցությունը՝ ընկերությանը պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով՝ այն հանձնելով «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին։ Հ․Մուսայելյանն էլ, համալսարանին նվիրեց հուշանշան, որում ներկայացված էր նաև Պոլիտեխնիկը։

Նոյեմբերի 19-ից 21-ը տեղի են ունեցել հետևյալ  բաժանմունքների նիստերը՝

«Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ»,

«Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն, տրանսպորտ, դիզայն»,

«Էներգետիկա, էլեկտրատեխնիկա»,

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա»,

«Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում»,

«Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ»,

«Հումանիտար և հասարակական գիտություններ», 

«Ճարտարագիտական կրթության մեթոդական և մեթոդաբանական հարցեր», 

«Ուսանողական ֆորում» 

Որոնց ընթացքում կատարվել են թվով 195 զեկուցում։

 Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տարեկան գիտաժողովի  «Սոցիալ-քաղաքական գիտություններ» սեկցիայի պլենար նիստը՝ քաղ.գ.թ., դոց. Ն. Բաղդասարյանի նախագահությամբ:  Նիստին մասնակցում էին Պոլիտեխնիկական համալսարանի հետ  ամուր գիտակրթական կապեր ունեցող Տամբովի պետական տեխնիկական համալսարանի դոցենտներ Օ. Բոնդարսկայան և Ռ. Գուչետլը։

     ՀԱՊՀ տարեկան գիտաժողովի 3-րդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի,  Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնում տեղի ունեցավ  ուսանողական ֆորում՝ ՀԱՃԼ համակարգող Ա. Մխիթարյանի նախագահությամբ:  Ֆորումին մասնակցում էին ՀԱՊՀ Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը,  Անօդաչու թռչող սարքերի ուսումնագիտական կենտրոնի  գիտական ղեկավար  Օ. Գասպարյանը, Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Մ. Մանգասարովան,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀԱՊՀ գործընկեր Տամբովի պետական տեխնիկական համալսարանից:

     

Փակման լիագումար նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին 17-րդ մասնաշենքում։  Նիստը վարեց ՀԱՊՀ պրոռեկտոր Ա.Գրիգորյանը։