Մասնակցություն միջազգային գիտաժողովներին Բոլոր նկարները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի գյուղատնտեսական թունաքիմիկատների ստեղծման և որակի վերահսկման հիմնարար հետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Բելլա Բաբայանը 2019թ-ի նոյեմբեր ամսին մասնակցել է երկու միջազգային գիտաժողովների:

 

2019 թ-ի նոյեմբերի 18-19 Միացյալ Թագավորության Քեմբրիջ համալսարանում տեղի է ունեցել “Applied research  international conference on pure and applied sciences 2019”” գիտաժողովը։, որի ընթացքում Բելլա Բաբայանը  հանդես է եկել  Antimicrobial activity of newly synthesized derivatives of tartaric acid against the multidrug resistant soil strains of pseudomonas stenotrophomonas թեմայով զեկուցմամբ։ Այն գնահատվել է որպես գիտաժողովի լավագույն աշխատանք,  և Բելլա Բաբայանը եղել է մոդերատոր գիտաժողովի շրջանակներում։ 

 

 

 

2019 թ-ի նոյեմբերի 6-10 Միացյալ Թագավորության Օքսֆորդ համալսարանում The 2 international conference on research in science, engineering and technology” գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ՛՛The effect of tartaric acid new derivatives against the multidrug-resistant opportunistic pathogenic soil strains of pseudomonas fluorescens՛՛ թեմայով զեկուցումը։